Ադրբեջանն ազատ է արձակել երեք հայ ռազմագերիների, որոնք գերեվարվել էին ռազմական գործողությունների ավարտից հետո:
Ազատ արձակվածներն են Ռոբերտ Վարդանյանը, Սամվել Շուխյանը և Սեյրան Թամրազյանը: Նրանց առաջիկա ժամերին ռուս խաղաղապահների հրամանատար Ռուստամ Մուրադովը ռազմական օդանավով կտեղափոխի Երևան:
Ըստ լրատվամիջոցների՝ նրանց վերադարձն իրականություն է դարձել, քանի որ հաստատվել է, որ նրանք «չեն մասնակցել Ադրբեջանի տարածքում ահաբեկչական գործողությունների»:
Պաշտոնական Բաքուն առայժմ չի հաստատել այս տեղեկությունը: Մեկնաբանություն չկա նաև Երևանից:
Կարդացեք նաև
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Երևանից Բաքու ռազմական օդանավ է թռել:
Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ