«Ռոբերտ Քոչարյանն ընդդեմ Արամ Մանուկյանի» գործն այսուհետ կքննվի դռնփակ նիստերով: Այս գործով դատավարություն է ընթանում արդեն մեկ տարի: Մամուլի մասնակցության սահմանափակման մասին որոշումն այսօր ընդունեց դատավոր Լիլիթ Սարգսյանը`հաշվի առնելով հայցվորի ներկայացուցչի «իմպերատիվ պահանջը»:
Ռոբերտ Քոչարյանի շահերի ներկայացուցիչը գտնում է, որ լուսաբանումը նպաստում է դատի քաղաքականացման: Պատասխանող կողմն առարկեց`նաեւ նկատելով, որ ի սկզբանե համաձայնություն եղել է:
Երևանի ընդհանուր իրավասության դատարանում, Լիլիթ Սարգսյանի նախագահությամբ այսօր շարունակվում էր ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հայցադիմումն ընդդեմ ՀԱԿ փոխնախագահ Արամ Մանուկյանի` զրպարտություն համարվող փաստացի տվյալները հրապարակայնորեն հերքել պարտավորեցնելու և հրապարակայնորեն ներողություն խնդրել պարտավորեցնելու պահանջների մասին:
Հիշեցնենք, որ Արամ Մանուկյանը մամուլի ասուլիսում մեկնաբանելով Ռոբերտ Քոչարյանի պաշտպանական կողմի պնդումը, որը ՊՆ 0038 հայտնի հրամանը նախագահին «զեկուցելու» ընթացակարգ չի եղել, եւ Ռոբերտ Քոչարյանը դրանից տեղյակ չի եղել եւ նպատակ է ունեցել միայն կանխել բանակի ներգրավումը ներքաղաքական գործընթացներին, նշել էր. «Սպասեք մեղադրանքի հրապարակմանը: Երբ մանրամասները տեսնեք, Ռոբերտ Քոչարյանը կսկսի, իր թիմը՝ եւս: Այն, ինչ հրապարակվելու է դատարանում, բոլորիդ համար լինելու է նորություն»: Նաեւ նշել էր. «Նա ոչ միայն իմացել է, այլեւ նախապես է իմացել: Միայն այդ 0038 հրամանը չի: Մոտ հազար բարձրաստիճան պաշտոնյաներ՝ բանակի եւ այլն, մասնակցել են, կազմակերպված խմբեր են եղել»:
Կարդացեք նաև
Անդրադառնալով դատական նիստերի լուսաբանման սահմանափակումներին, Արամ Մանուկյանն էլ ասաց, որ իր հետագա հիմնավորումները վերաբերվում են Ռոբերտ Քոչարյանի իշխանության տարիներին ազատ մամուլի կազմաքանդմանը եւ հորդորեց դատարանին`չմիանալ այդ մեղքին:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ