2020 թվականին նախատեսված՝ ՀՅԴ 130-ամյակին նվիրված միջոցառումը չկայացավ Արցախյան երկրորդ պատերազմի եւ հայության ողբերգական կորուստների պատճառով: Այն առցանց անցկացվեց 2021թ. մայիսի 2-ին:
Շնորհավորական ուղերձներ հղեցին ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը, Ամենայն Հայոց Կաթողիկոս Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ-ն, Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոս Արամ Ա-ն, Հայ Կաթողիկե պատրիարքության Բեյրութի թեմի օգնական Տեր Գևորգ Եպս. Ասատուրյանը, Հայ Ավետարանչական Ընկերակցության վարչության գործադիր տնօրեն Զավեն Խանջյանը:
Կատարված աշխատանքների ամփոփ հաշվետվությամբ հանդես եկան ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը, ՀՅԴ Արցախի ԿԿ ներկայացուցիչ Դավիթ Իշխանյանն ու Դաշնակցության աշխարհասփյուռ կառույցի ներկայացուցիչները, ՀՅԴ Հայ դատի Վաշինգտոնի, Միջին Արևելքի, Եվրոպայի, Մոսկվայի, Թեհրանի, Նոր Ջուղայի, Հարավային Ամերիկայի գրասենյակների և հանձնախմբերի, ՀՅԴ Բյուրոյի Երիտասարդական գրասենյակի, կուսակցության ուղեկից կառույցների՝ Հայ Օգնության Միության, Համազգային Հայ Կրթական և Մշակութային Միության և Հայ Մարմնակրթական Ընդհանուր Միության պատասխանատուները:
ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հակոբ Տեր-Խաչատուրյանը, իր խոսքում մատնանշելով ՀՅԴ անցած ուղու անկյունաքարային դրվագները, ընդգծեց` որպես փառապանծ անցյալի շարունակություն, ՀՅԴ-ն համայն աշխարհով մեկ համահայկական և ազգային ազատագրական պայքար մղող միակ կազմակերպությունն է՝ նպատակ ունենալով զարգացնել Հայաստանն ու Արցախը, ամրապնդել պետականության հիմքերը, շաղկապելով հայրենիքն ու սփյուռքը:
Կարդացեք նաև
ՀՅԴ Հանրային կապերի գրասենյակ