Լրահոս
Օրվա լրահոսը

«Ես առավել քան իրենց հարեւան կոչել չեմ կարող, բարեկամ հազիվ թե կարողանամ». Նազելի Բաղդասարյան

Մայիս 04,2021 18:24

Aravot.am-ն այսօր «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Նազելի Բաղդասարյանին հարցրեց՝ ձեր իշխանությանը պարբերաբար քննադատում են ոչ հայամետ լինելու մեջ ու այդ արտահայտությունը օդից չի, պարզապես ձեր իշխանության տարբեր ներկայացուցիչներ ժամանակ առ ժամանակ խոսում են Թուրքիայի հետ բարեկամության, Ադրբեջանի հետ առեւտուր անելու մասին, ընդունո՞ւմ եք այդ քննադատությունը, որ դուք հայամետ քաղաքականությամբ չեք փայլել:

Նա պատասխանեց. «Ոչ, բնավ չեմ ընդունում, որովհետեւ կարծում եմ, որ պետական իշխանությունը պետք է լինի պետականակենտրոն եւ բացառապես գործունեությունը եւ գործողությունները պետք  բխեն Հայաստանի շահերից: Ես ցավով պետք է արձանագրեմ, որ որոշ դեպքերում միգուցե տարածված կարծիքները կարող է չկիսեմ, որովհետեւ որոշ դեպքերում խեղաթյուրվում են: Ինձ համար կարեւոր է, որ մենք չմոռանանք պատմությունը, պատմությունից դասեր քաղենք: Շատ դեպքերում մեր հարեւան երկրներին ես բարեկամ համարել բնավ չեմ կարողանա: Ճիշտ է, միգուցե աշխարհաքաղաքական իրավիճակները եւ տնտեսական շահերը կստիպեն, որ փոխգործակցություն լինի, բայց դա չի կարելի ասել, որ դրանով հանդերձ մենք պետք է ջնջենք պատմությունը, այլ դասեր քաղենք եւ ներկայացնենք Հայաստանի եւ մեր պետության գերակա շահը դրա միջոցով: Գոնե վերջին դեպքերի եւ զարգացումների համատեքստում, երբ դիտում ենք, թե ինչպիսի քաղաքականություն է տարվում հարեւան երկրներում, ես առավել քան իրենց հարեւան կոչել չեմ կարող, բարեկամ հազիվ թե կարողանամ»:

Հարցին՝ այս խորհրդարանը ցրվելու է մեկ շաբաթից, դուք այս խորհրդարանի ամենամեծ սխալը, ձախողումը ո՞րն եք համարում՝ Նազելի Բաղդասարյանը պատասխանեց. «Երեւի թե ամենամեծ սխալը, ընդհանուր առմամբ, փոքր-ինչ հապաղելն է: Ես կարծում եմ, որ շատ հարցերին պետք էր արմատական, կտրուկ եւ արագ լուծումներ տալ, ինչը առաջիկայում կլուծվի»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31