Լրահոս
Օրվա լրահոսը

Մահացածի հարազատները համոզված են, որ 99-ամյա կնոջ բնակարանի հատկացումը ձգձգվել է միտումնավո՛ր. ՀՍԻԿ-ը դիմում է ՀՀ գլխավոր դատախազին

Մայիս 04,2021 18:01

ՀՀ կառավարությանն առընթեր Քաղաքաշինության կոմիտեն 1988թ․ երկրաշարժից տունը կորցրած՝ Լոռու մարզի Ծաղկաբեր համայնքի բնակչուհի Արեգնազան Սահակյանի ընտանիքին բնակարանի հատկացումն այնքան ձգձգեց, մինչև որ ընտանիքի բոլոր՝ երեք անդամները մեռան․ ամուսինը՝ Լուկաշ Սահակյանը, 1992-ին, աղջիկը՝ Արմենուհի Սահակյանը, 2016-ին և օրեր առաջ էլ՝ 2021թ․ ապրիլի 13-ին մահացավ ինքը՝ Արեգնազան Սահակյանը։

Այսպիսով, ՀՀ կառավարությունը «հաջողությամբ ևս մեկ ընտանիքի հարց լուծեց»։

Մահացածի հարազատները համոզված են, որ 99-ամյա Սահակյանին բնակարանի հատկացումը ձգձգվել է միտումնավո՛ր։ Այդպիսի համոզմունքն անհիմն չէ հատկապես այն փաստի առկայությամբ, որ ՀՀ Լոռու մարզի ընդհանուր իրավասության վարչական դատարանը 2018թ. հունիսի 29-ին թիվ ՎԴ60048/05/13 գործով կայացրել էր վճիռ և ամբողջությամբ բավարարել հանգուցյալի՝ իր ընտանիքը բնակարանային պայմանների բարելավման կարիք ունեցող ընտանիքների ցուցակում ընդգրկելու պահանջի մասին, հայցը։ Սակայն, քաղաքաշինության կոմիտեն գրեթե երեք տարի խուսանավել, չի կատարել դատարանի օրինական ուժի մեջ մտած վճիռը, ըստ էության, սպասելով զառամյալ և հիվանդ կնոջ մահվանը։

ՀՍԻԿ-ը խստորեն դատապարտում է ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նման անմարդկային, հանցավոր գործելաոճը և կոչ է անում համարժեք հատուցում տրամադրել մահացածի ժառանգներին։

ՀՍԻԿ-ը դիմում է ՀՀ գլխավոր դատախազին, խնդրելով ուսումնասիրել դատարանի օրինական ուժի մեջ մտած վճիռը ժամանակին չկատարելու փաստը, պարզել մեղավոր սուբյեկտներին և նրանց կանչել պատասխանատվության։

ՀԱՅԿԱԿԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԻՐԱՎԱՊԱՇՏՊԱՆ ԿԵՆՏՐՈՆ հասարակական կազմակերպություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31