«Կոռուպցիան ոչ միայն կաշառք տալն է, այլեւ հովանավորչությունը։ Գուցե իշխանությունը լավ չի պատկերացնում, թե ինչ է կոռուպցիան»,-ԱԺ լիագումար նիստում այսօր հայտարարեց «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Անի Սամսոնյանը եւ մեջբերեց Hetq.am-ի հոդվածն այն մասին, որ «Ճանապարհային դեպարտամենտ» ՊՈԱԿ-ում պաշտոններ են զբաղեցնում փոխվարչապետ Տիգրան Ավինյանի մտերիմներն ու ընկերները, նրանց բարեկամները։
«Խիստ կասկածում եմ, որ կոռուպցիայի ինստիտուտը քանդվել է»,-նշեց Սամսոնյանը՝ հիշեցնելով կոռուպցիայի մասին վարչապետ Նիկոլ Փաշինյանի վերջին հայտարարությունը` «ՀՀ-ում մեկ կայացած ինստիտուտ կար՝ կոռուպցիան, որը մենք քանդեցինք»։
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ