«Անընդունելի եմ համարում հնդիկ ազգի հանդեպ հնչող անհարգալից, վիրավորական արտահայտությունները։ Խստորեն դատապարտում եմ Մահաթմա Գանդիի արձանի հրկիզումը։ Նրա քաղաքական հայացքները գնահատելուց առաջ կարիք կա, որպեսզի պատմաբանները վերլուծեն եւ ցուցաբերեն գիտական մոտեցում»,-ԱԺ լիագումար նիստում այսօր հայտարարեց «Իմ քայլի» պատգամավոր, խորհրդարանի հայ-հնդկական բարեկամական խմբի ղեկավար Հովհաննես Հովհաննիսյանը։
Նա կարծում է, որ նման հարցերի շահարկմամբ հայ-հնդկական հարաբերություններին վնասելու միտումը դատապարտելի է․ «Նման անխոհեմ պահվածն անթույլատրելի է։ Բարեկամ երկրների հարաբերություններում սեպ խրելը թույլ չենք տա։ Իշխանությունն ամուր կանգնած է հայ-հնդկական հարաբերությունների դիրքերում»։
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ