Լրահոս
Օրվա լրահոսը

Արաբ վարձկանների դատաքննությունն ընթացավ դռնփակ. միջնորդվել է ցմահ ազատազրկում

Մայիս 04,2021 17:40

Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում, դատավոր Նապոլեոն Օհանյանի նախագահությամբ, արդեն հինգուկես ժամ է շարունակվում է Սիրիայի Արաբական Հանրապետության քաղաքացիներ 46-ամյա Մուհռաբ Մուհամմադ ալ-Շխերիի եւ 33-ամյա Յուսեֆ Ալաբեթ ալ-Հաջիի դատավարությունը։

Նրանք մեղադրվում են Ադրբեջանի Հանրապետության կողմից Արցախի Հանրապետության դեմ սանձազերծված ագրեսիվ պատերազմին որպես վարձկան-ահաբեկիչներ մասնակցելու փաստերի առթիվ հարուցված քրեական գործի շրջանակներում։

Նրանք մեղադրվում են ՀՀ քրեական օրենսգրքի միանգամից 3 հոդվածների հատկանիշներով։ Մասնավորապես, 389-րդ հոդվածով (Միջազգային ահաբեկչությունը), 34-390-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով (միջազգային մարդասիրական իրավունքի նորմերի լուրջ խախտումները զինված ընդհարումների ժամանակ սպանություն կատարելը), նույն հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (քաղաքացիական բնակչության կամ առանձին քաղաքացիական անձանց վրա հարձակումը) եւ 395-րդ հոդվածի 3-րդ մասով (վարձկանի մասնակցությունը զինված ընդհարումներին կամ ռազմական գործողություններին)։ Պետական մեղադրողներն են զինդատախազներ Գուրգեն Հակոբյանն ու Արշակ Մարտիրոսյանը։

Ամբաստանյալների շահերը պաշտպանում է ՀՀ փաստաբանների պալատի անդամ, հանրային պաշտպան Մուշեղ Վարդանյանը։ Ի դեպ, մինչ դատավարությունը փաստաբանը ֆեյսբուքի իր էջում հետեւյալ գրառումն է կատարել՝ «Քրեական գործ, որի միջեւ ընթանում է հայրենասիրության եւ մասնագիտական երդման նուրբ գիծ…»։

Մուշեղ Վարդանյանը միջնորդեց դատավարությունը անցկացնել դռնփակ, քանի որ հնարավոր է՝ պետական գաղտնիքներ հրապարակվեն ու բացի դատավարության կողմերից, դահլիճում այլ անձինք չմնացին։

Ըստ մեր ունեցած տեղեկությունների, պետական մեղադրողները միջնորդել են ցմահ ազատազրկում: Դատավորն անցել է խորհրդակցական սենյակ: Հնարավոր է, որ մինչեւ աշխատանքային օրվա վերջը դատարանը կհրապարակի դատավճիռը։

Մանրամասները՝ քիչ անց

Արմեն ԴԱՎԹՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31