Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Արթուր Թովմասյանի գլխավորած պատվիրակությունը ՀՀ-ում ԱՀ մշտական ներկայացուցիչ Սերգեյ Ղազարյանի, ՀՀ-ում գործող Արցախի Հանրապետության կառավարության օպերատիվ շտաբի պետ Միքայել Վիրաբյանի ուղեկցությամբ մայիսի 4-ին այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր և 1915թ․ Հայոց մեծ եղեռնի զոհերի հիշատակը հավերժացնող անմար կրակի մոտ հարգել ցեղասպանության զոհերի հիշատակը։
Նույն օրը պատվիրակության անդամներն այցելել են նաև «Եռաբլուր» զինվորական պանթեոն և հարգանքի տուրք մատուցել արցախյան Առաջին (1991-1994թթ.), 2016թ. Ապրիլյան և 2020թ. Աշնանային արյունոտ պատերազմներում հերոսացած հայորդիների հիշատակին։
ԱՀ ԱԺ լրատվության և հանրության հետ կապերի բաժին