«Ադրբեջանն անգամ թույլ չի տալիս, որ ՅՈՒՆԵՍԿՕ-ի փորձագետները մտնեն Արցախի օկուպացված տարածքներ եւ ուսումնասիրություններ կատարեն։ Այս մասին այսօր ԱԺ լիագումար նիստում հայտարարեց «Իմ քայլի» պատգամավոր Տաթեւիկ Հայրապետյանը՝ դատապարտելով Շուշիի մայր տաճարի հանդեպ ադրբեջանական վանդալիզմը։
«Ադրբեջանը նրանց թույլ չի տալիս տեսնել, որ մշակութային վանդալիզմի եւ սպիտակ ցեղասպանության հետ գործ ունենք։ Սա պետական քաղաքականություն է, որն իրականացվում է մեկի կողմից, ում համար հերոսը քնած հային կացնահարելն է, քայլելը մի պուրակով, որը հայատյացության դրսեւորում է։ Նման հարեւանի հետ մեր գործողությունները պետք է լինեն շատ ավելի ուժեղ»,-նշեց Տաթեւիկ Հայրապետյանը։
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ