Լրահոս
Օրվա լրահոսը

«Մի շարք հարցերում Իրանն անցել է Հայաստանի կողմը». թուրք վերլուծաբանի անդրադարձը

Մայիս 04,2021 17:15

Ermenihaber. Թուրքական ընդդիմադիր «Cumhuriyet» թերթի լրագրող Մուսթաֆա Բիրոլ Գյուգերն իր սյունակում անդրադարձել է Հայոց ցեղասպանության հարցում Իրանի ունեցած պաշտոնական դիրքորոշմանը:

Հոդվածի հեղինակը հետևյալ շեշտադրումներն է արել. «Իրանը, որը հանդիսանում է Թուրքիայի և Ադրբեջանի կողմից գրեթե շրջափակման մեջ գտնվող Հայաստանի հիմնական առևտրային գործընկերը, պաշտոնապես չի ընդունել Հայոց ցեղասպանությունը։ Պատճառն այն է, որ Իրանը Թուրքիայի հետ հարաբերությունների պահպանման անհրաժեշտություն է տեսնում: Բայց տարածաշրջանային մի շարք հարցերում, ինչպիսին, օրինակ, Լեռնային Ղարաբաղի հիմնախնդիրն է, Իրանն անցել է Հայաստանի կողմը»:

Մուսթաֆա Բիրոլ Գյուգերը նաև նշում է, որ Իրանի բազմաթիվ ղեկավարներ, ինչպես օրինակ Իրանի նախկին նախագահ Մոհամադ Խաթամին, ժամանակին այցելել է Երևանում գտնվող Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր:

«Ավելին, դեռ 2010-ին Իրանի փոխնախագահ Համիդ Բաղային Թուրքիային դատապարտել է ցեղասպանական գործողությունների համար: Դա երկու երկրների միջև ճգնաժամի պատճառ էր դարձել»,-հիշեցնում է հոդվածի հեղինակը։

Հայոց ցեղասպանության հարցը թուրք վերլուծաբանը ներկայացնում է ժխտողականության դիրքերից՝ համարելով դա հայկական շրջանակների կողմից արվող պնդում ընդամենը։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31