Լրահոս
Օրվա լրահոսը

«Աշխարհի այլ հավաքականների նկատմամբ մենք ունենք առավելություն՝ հայրենասիրության զգացումը». Խոակին Կապառոս

Մայիս 04,2021 17:07

Ինչի՞ հաշվին հաջողվեց հասնել վերջին հաջողություններին, ի՞նչ սպասելիքներ կան ընկերական առաջիկա հանդիպումներից, ո՞վքեր են թիմի առաջատարները հանդերձարանում և ինչպիսի՞ն է կյանքը Երևանում: Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Խոակին Կապառոսը ծավալուն հարցազրույց է տվել ՀՖՖ պաշտոնական կայքին, որտեղ անդրադարձել է այս և մի շարք այլ թեմաների:

 -Պարոն Կապառոս, մարզչական հսկայական փորձ ունեք, Ձեր կարիերայի ընթացքում բազմաթիվ հաղթանակներ եք տարել: Այդուհանդերձ, անձամբ սպասո՞ւմ էիք այսքան հաջող մեկնարկ Հայաստանի ազգային հավաքականի ղեկին՝ առաջին տեղ Ազգերի լիգայի մրցաշարի մեր խմբում և 3 անընդմեջ հաղթանակ ընտրական փուլում:

-Առաջին բառերը, որ հասցեագրեցինք ֆուտբոլիստներին, այն մասին էին, որ մենք պետք է իսկական թիմ լինենք։ Կարող եմ ասել, որ դա մեզ հաջողվեց: Հենց դրա շնորհիվ շատ բաների հասանք։ Մենք չպետք է մեր առջև երկարատժամկետ հեռանկարներ և նպատակներ դնեինք, այլ անհրաժեշտ էր շարժվել առաջ քայլ առ քայլ՝ կենտրոնանալով յուրաքանչյուր հաջորդ խաղի վրա։ Մեզ անհրաժեշտ էր նաև թիմային ուժեղ մենթալիտետ ձևավորել։ Այդ ընթացքում մենք պետք է ճանաչեինք ֆուտբոլիստներին, իսկ նրանք՝ ծանոթանային մեր գաղափարներին։ Եվ կարծում եմ՝ մենք կարողանում ենք իրականացնել մեր նպատակները, չնայած որ առջևում դեռ երկար ճանապարհ կա։ Մենք պետք է լինենք հավաքական, սակայն հավաքականի ներքո պետք է ներկայանանք՝ որպես իսկական թիմ։

-Այդուհանդերձ, հատկապես ինչի՞ հաշվին հաջողվեց տանել 5 անընդմեջ հաղթանակ և չպարտվել 8 անընդմեջ խաղում:

-Շնորհիվ այս մենթալիտետի և ֆուտբոլիստների համապատասխան տրամադրվածության մեզ հաջողվում է իսկական ընտանիքի պես լինել։ Ես ասում էի մեր մարզիչներին, որ աշխարհի այլ հավաքականների նկատմամբ մենք ունենք առավելություն՝ հայրենասիրության զգացումը։ Բոլոր հավաքականները չեն, որ ունեն այդ զգացումը։ Դա պետք է մեր առավելություններից մեկը լիներ։ Գումարած դրան՝ թիմային մենթալիտետը, որը մեզ հավատով էր լցնում կատարվելիք աշխատանքի նկատմամբ և նպաստում այդ հավատի ու վստահության աստիճանական ուժեղացմանը։

-Ձեզ խանգարո՞ւմ է լեզվական խոչընդոտը՝ այն, որ Դուք չեք խոսում հայերեն, իսկ ֆուտբոլիստների մեծ մասը՝ իսպաներեն, և մինչ օրս ի՞նչ հայկական բառեր եք հասցրել սովորել:

– Հայերեն բառե՞ր (ծիծաղում է)։ «Հանգիստ», «լավա», «արագ» և մի քանի այլ բառ։ Խոստովանեմ ազնվորեն՝ ի սկզբանե կարծում եի, որ կլինեն դժվարություններ՝ կապված լեզվական խոչընդոտի հետ, սակայն սխալվեցի: Այստեղ կա ոչ վերբալ հաղորդակցություն, երբ մարդիկ պարզապես նայում են միմյանց աչքերի մեջ և գրկախառնվում են։ Սա հաճախ շատ ավելի մեծ ուժ ունի, շատ ավելի ազնիվ ու անկեղծ է, քան խոսքերը, որոնք կարող ես հասցեագրել կոլեկտիվին։

Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31