Այժմ, երբ ԱՄՆ նախագահը ճանաչել է Հայոց ցեղասպանությունը, ամբողջ Պետքարտուղարությունը պետք է շարունակի այդ քաղաքականությունը: Այս մասին ասել է ամերիկացի սենատոր, Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Բոբ Մենենդեսը Ամերիկայի հայ ազգային կոմիտեի գործադիր տնօրեն Արամ Համբարյանի հետ զրույցում:
«Ես իսկապես հույս ունեմ և հավատում եմ, որ ով էլ որ լինի Հայաստանում ԱՄՆ հաջորդ դեսպանը, հաջորդ ապրիլի 24-ի հիշատակի օրը առաջին անգամ ԱՄՆ դիվանագետը կօգտագործը համապատասխան բառը՝ նկարագրելու տեղի ունեցածը. ցեղասպանություն բառը: Եվ դա ցնցող պահ է, քանի որ դա ոչ միայն ճանաչում է, դա նաև ազդակ է՝ ուղղված այն երկրներին, որոնք դեռ չեն ճանաչել Հայոց ցեղասպանությունը, որ գուցե դուք էլ նույնը պետք է անեք»,- ասել է սենատորը:
Մենենդեսը նաև խոսել է արցախյան հարցի մասին՝ խորը մտահոգություն հայտնել ռազմագերիների և այլ պահվող անձանց կապակցությամբ: «Ինձ խորապես մտահոգում է այն առաջարկը, թե հակամարտության հետևանքով ամեն ինչ կարգավորվել է. Դա այդպես չէ: Այնպես որ, պետք է գործի դնել դիվանագիտությունը՝ կյանքի կոչելու ձեռք բերված պայմանավորվածությունները, որպեսզի կարողանանք ուղի գտնել դեպի խաղաղություն»,- ասել է Մենենդեսը:
Կարդացեք նաև
Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ