Լրահոս
Օրվա լրահոսը

Եվրահանձնաժողովն առաջարկում է մեղմել ԵՄ մուտք գործելու սահմանափակումները

Մայիս 04,2021 14:15

Եվրահանձնաժողովն առաջարկել է մեղմացնել եվրոպական երկրներ մուտք գործելու սահմանափակումները: Այդ մասին ասվում է Հանձնաժողովի հրապարակած փաստաթղթում:

«Այսօր հանձնաժողովն առաջարկում է անդամ-երկրներին մեղմացնել Եվրամիություն ոչ պարտադիր այցելությունների ընթացիկ սահմանափակումները՝ հաշվի առնելով աշխարհում պատվաստումների հաջողությունները և համաճարակային իրավիճակի բարելավումը»,- ասվում է փաստաթղթում:

Նշվում է, որ Եվրամիության երկրներին առաջարկվում է թույլատրել մարդկանց մուտքը ոչ միայն բարենպաստ համաճարակային իրավիճակում գտնվող երկրներից, այլև նրանց, ովքեր ճամփորդությունից երկու շաբաթ առաջ անցել են պատվաստման երկու փուլերը: Ընդ որում, պատվաստանյութը պետք է հավանության արժանացած լինի եվրոպական կարգավորիչ մարմնի կողմից:

Եվրահանձնաժողովի առաջարկում նշվում է, որ անդամ երկրները կարող են մուտքի թույլտվություն տալ ԱՀԿ ցանկում ներառված պատվաստանյութերով պատվաստված քաղաքացիներին արտակարգ իրավիճակներում:

Պատրաստեց Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31