Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

«Ես այդպիսի արտահայտություն դեռ չեմ լսել, որ կասկածի տակ դրվի Շուշիի հայկականությունը». Տարոն Սիմոնյանի զարմանալի արձագանքը

Մայիս 04,2021 13:47

Ինչպես տեղեկացրել ենք, այսօր Տարոն Սիմոնյանի մի արտահայտությունից, որ իշխանականները վերադարձան հայամետ քաղաքականության, իմքայլականները բուռն արձագանքեցին:

Լրագրողների հետ զրույցում Տարոն Սիմոնյանը բացատրեց, թե ինչու է այդպես ասել. «Մինչեւ այսօր իշխող խմբակցության շատ պատգամավորներ, գործադիր իշխանության ներկայացուցիչներ առիթը բաց չէին թողնում՝ ընդգծելու հնարավոր բարեկամությունը, անգամ խոսքերի մեջ ասել էին՝ հարմար առիթ է հայ-ադրբեջանական բարեկամություն հաստատելու մասին: Սա ուղղակիորեն հակասում էր մեր պետական քաղաքականությանը, որը, ըստ էության վեր պետք է բարձրացնել Ադրբեջանի հայատյաց քաղաքականությունը, թուրք-ադրբեջանական տանդեմի ցեղասպան քաղաքականությունը, որն արտահայտվում էր էթնիկ զտումներով, քաղաքացիական բնակչության սպանություններով, գերիների խոշտանգումներով, սպանությամբ, նրանց պատանդ պահելով: Սրանք մարդկության դեմ ուղղված պատերազմական հանցագործություններ են եւ բնականաբար, այսպիսի գործունեություն իրականացնող պետության հետ որեւէ բարեկամական կապ հաստատել չէր լինի»:

Փոխանցեցինք Հրաչյա Հակոբյանի քննադատությունը, որ երրորդ ճանապարհը գնացեք գտեք, նախընտրական պոպուլիզմով եք զբաղված՝ Տարոն Սիմոնյանն արձագանքեց. «Ժողովուրդ ջան, ո՞վ գիտի՝ ով է, ինչ է խոսում եւ ինչի համար է խոսում: Իրենք են ամբողջ օրը պոպուլիզմով զբաղված: Դուք վստա՞հ եք, օրինակի համար, որ ես մասնակցելու եմ ընտրություններին, որ նախընտրական քարոզչությամբ եմ զբաղվում: Իրենք երեւի վստահ են, հա՞: Մի բան մինչեւ չգիտեն՝ թող հայտարարություն չանեն»:

Նա ասաց, որ մեր պետությունը պետք է հստակ պետական քաղաքականություն ունենա ու ցեղասպան երկրի հետ բարեկամության մասին չխոսի: Դիտարկմանը, որ Շուշիի հայկականությունը կասկածի տակ էր դրվել խորհրդարանի ամբիոնից, երբ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Նաիրա Զոհրաբյանին ասել էր՝ «Դուք ուզում եք ասել, որ 90 եւ ավելի տոկոս ադրբեջանական բնակչություն ունեցող Շուշի քաղաքը հայկակա՞ն է իր այդ կարգավիճակով»:

Տարոն Սիմոնյանը արձագանքեց. «Արդարության համար պետք է նշեմ, որ ես իշխող խմբակցության ներկայացուցիչների կողմից այդպիսի արտահայտություն դեռ չեմ լսել, որ կասկածի տակ դրվի Շուշիի հայկականությունը: Կարող է մեկնաբանություններ եղել են, բայց չեմ լսել: Չեմ էլ մտածում, որ ինչ-որ մի հայ այդ հարցը կդնի կասկածի տակ»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31