Լրահոս
Օրվա լրահոսը

«Փաստեր ունեմ, որ ձեր ասածներն Ադրբեջանը մեր դեմ է օգտագործում»․ Տարոն Սիմոնյանը՝ իշխանավորներին

Մայիս 04,2021 13:27

«Պարոն Սիմոնյան, դուք մեզ մեղադրեցիք մինչեւ այսօր ոչ հայամետ գործունեություն ծավալելու մեջ։ Ուղղակի կխնդրեմ ձեր խմբակցությանը որեւէ ձեւաչափ որոշել եւ միասնական դիրքորոշում ընտրել, ու այդ մասին մեզ տեղյակ պահել։ Որովհետեւ չի կարելի առաջարկել ատելության խոսքը բացառող հուշագիր ստորագրել, ինչը մենք ողջունեցինք, ու հետո գալ այստեղից ու մեզ մեղադրել հայամետ գործունեություն չծավալելու մեջ»,-ԱԺ լիագումար նիստում այսօր հայտարարեց «Իմ քայլի» պատգամավոր Վահագն Ալեքսանյանը։

Հիշեցնենք, որ «Լուսավոր Հայաստանից» Տարոն Սիմոնյանն այսօր ուրախացել էր ու զարմացել այն փաստից, որ իշխանական պատգամավորները դատապարտել էին Շուշիի մայր տաճարի հանդեպ ադրբեջանական բարբարոսությունը։ Սիմոնյանն ասել էր․ «Վերջապես գործընկերներս վերադարձան հայամետ քաղաքականությանը»։

Արձագանքելով Ալեքսանյանին՝ Տարոն Սիմոնյանն իր հերթին փաստեց, որ այո, ատելության մթնոլորտը պետք է վերացնել․ «Ես արեցի այդ արտահայտությունը, որովհետեւ քանիցս նշել եմ՝ իշխանության հայտարարություններն օգտագործվում են Ադրբեջանի կողմից իրավական գործընթացներում ՀՀ-ի դեմ։ Փաստերն ունեմ։ Կարո՞ղ եք արդարացում փնտրել։ Չեք կարող։ Զգուշավոր պետք է լինեք ձեր հայտարարություններում, որոնք իրավական գործընթացներում ձեր դեմ են օգտագործվում։ Եթե սա հայամետություն եք համարում, ապա ես չեմ կարող այդպես համարել»։

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31