Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Հիմա էլ փորձելու են էսպիսի կեղծ «հին» նկարներով տակից դուրս գալ. Տարոն Հովհաննիսյան

Մայիս 04,2021 13:20

Ադրբեջանական հարցերով փորձագետ Տարոն Հովհաննիսյանի ֆեյսբուքյան գրառումը

Հիմա էլ մի հատ նկար են մեջտեղ գցել, թե բա «1893 թ.-ի նկար ա, պահվում ա Բաքվի թանգարանում»: Մենակ թե 1893 թ.-ին Շուշին էդ տեսքը չուներ: Ուներ աջի նկարի տեսքը:

Երեկ Karabakh Records-ի Տելեգրամի ու թվիթերի հաշիվներով արդեն անդրադարձել էինք այս թեմային՝ ռուսերեն ու անգլերեն: Արդեն գրել էինք, որ իրենց նոր քաշած թեզի համապատասխան փորձելու են ասել, թե «վերականգնում են հին տեսքը»: Այդ նպատակով դաշտ էին գցել խորհրդային տարիների նկարներ, որտեղ գմբեթի վեղարի մասը բացակայում էր: Տեղադրեցինք արխիվային նկար 1911 թ.-ից, որտեղ այն կար:

Հիմա էլ փորձելու են էսպիսի կեղծ «հին» նկարներով տակից դուրս գալ: Ամեն բան փորձելու են անել, որ ոչ թե ուղղակի փոխեն տեսքը, այլ «ապացուցեն», թե «հին տեսքն են վերականգնում», որ «արդար» երևան: Սա է հիմնական խնդիրը:

Հ.Գ. Առհասարակ խորհուրդ կտամ Շուշիի մշակույթով հետաքրքրված մարդկանց կարդալ Շ. Մկրտչյանի գրքերը՝ «Արցախի գանձերը», «Լեռնային Ղարաբաղի պատմամշակութային հուշարձանները», Շ. Մկրտչյանի ու Շ. Դավթյանի գիրքը՝ «Շուշի. ողբերգական ճակատագրի քաղաքը»: Արցախի էլեկտրոնային գրադարանի կայքում կան սկանավորված տարբերակները:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31