«Զարմացած եմ եւ ուրախ, որ գործընկերներս վերադարձան հայամետ քաղաքականության»,- այսօր ԱԺ նիստում «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Տարոն Սիմոնյանի այս խոսքերը իմքայլականները ծանր տարան: Այն աստիճան, որ Հրաչյա Հակոբյանը պարզապես բորբոքված դուրս թռավ նիստերի դահլիճից, իսկ Սիմոնյանի ելույթի ժամանակ դահլիճը ցուցադրաբար լքեց Արմեն Խաչատրյանը:
Լրագրողների հետ զրույցում նա ասաց. «Տարոն Սիմոնյանը գալիս կանգնում, ասում է՝ վերջապես հայանպաստ չգիտեմ ինչեր եք արել»: Դիտարկմանը, որ գուցե ձեր հայտարարություններից ելնելով էր դա ասում, օրինակ, Անուշ Բեղլոյանը Շուշին Շուշա էր ասում՝ Հրաչյա Հակոբյանը պատասխանեց. «Թող գնան երրորդ ճանապարհ գտնողները գտնեն երրորդ ճանապարհը ու նախընտրական պոպուլիստ հայտարարությունները թող չգան ու ԱԺ թիվ մեկ ամբիոնից չհնչեցնեն»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ