«Հիշեցնեմ պարոն Սիմոնյանին, որ սա իր լսարանը չէ, եւ ինքն էլ մեր դասախոսը չէ, որ գա ու նման տոնով ելույթներ ունենա, ուսումնադաստիարակչական հայտարարություններ անի»,-ԱԺ լիագումար նիստում այսօր հայտարարեց «Իմ քայլի» պատգամավոր Արփի Դավոյանը։
Հիշեցնենք, որ «Լուսավոր Հայաստանից» Տարոն Սիմոնյանն այսօր ուրախացել էր ու զարմացել այն փաստից, որ իշխանական պատգամավորները դատապարտել էին Շուշիի մայր տաճարի հանդեպ ադրբեջանական բարբարոսությունը։ Սիմոնյանն ասել էր․ «Վերջապես գործընկերներս վերադարձան հայամետ քաղաքականությանը»։
Դավոյանը նշեց․ «Մեծամասնության դիրքորոշումների եւ գործողությունների մասին պատկերացում կազմելու համար Տարոն Սիմոնյանը թող հետեւի այն գործընթացներին, որոնք տեղի են ունենում ՀՀ-ում եւ ՀՀ-ից դուրս։ Ցավում եմ, որ պատգամավորը տեղյակ չէ, թե ինչպիսի գործողություններ են լինում, եւ իր ելույթները սկսում է այնպես, որպեսզի այդ օրն այդ ելույթի տողը մամուլում հայտնվի որպես վերնագիր»։
Արփի Դավոյանը կարծում է, որ Տարոն Սիմոնյանն ընտրություններին ընդառաջ առաջադրանք է կատարում եւ մտադիր է նախընտրական տեղ զբաղեցնել։
Կարդացեք նաև
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ