«Տարոն Սիմոնյան եւ իր որոշ գործընկերներ, դուք ձեզ ընդհանրապես հաշիվ տալի՞ս եք որտեղից եւ ի՞նչ եք խոսում։ Որքա՞ն կարելի է գալ եւ այս ամբիոնից անել անպատասխանատու հայտարարություններ, խոսել հայանպաստությունից, բայց լինել ամենաանհայանպաստ հայտարարություն անողները, որոնք խոսում են մի բանի մասին այն դեպքում, երբ մեծամասնության պատգամավորները խոսում են մայր տաճարի մասին»,-ԱԺ նիստում այսօր հայտարարեց «Իմ քայլի» պատգամավոր Հրաչյա Հակոբյանը։
Հիշեցնենք, որ «Լուսավոր Հայաստանից» Տարոն Սիմոնյանն այսօր ուրախացել էր ու զարմացել այն փաստից, որ իշխանական պատգամավորները դատապարտել էին Շուշիի մայր տաճարի հանդեպ ադրբեջանական բարբարոսությունը։ Սիմոնյանն ասել էր․ «Վերջապես գործընկերներս վերադարձան հայամետ քաղաքականությանը»։
Հրաչյա Հակոբյանը շարունակեց․ «Հաշիվ տալի՞ս եք ձեզ, թե որտեղ ու ինչ եք խոսում։ Ի տարբերություն ձեզ, իշխող կուսակցությունն ունի պատասխանատվություն։ Հավաքեք ձեզ»։
Ապա արձանագրեց, որ դահլիճում այդ պահին ԼՀԿ-ից միայն Անի Սամսոնյանն էր նստած, սակայն նա էլ վեր կացավ եւ դուրս գնաց։
Կարդացեք նաև
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ