«ԱԺ կանոնակարգ օրենքի համաձայն՝ պատգամավորների ընդհանուր թվի 1/5-ն առաջարկել է 2016թ․-ի ապրիլյան ռազմական գործողությունների հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի զեկույցը քննարկել ԱԺ փակ նիստում»,-ԱԺ լիագումար նիստում այսօր հայտարարեց ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը։
Հարցը դրվեց քվեարկության․ որոշումն ընդունվեց։
«Լուսավոր Հայաստանի» պատգամավոր Տարոն Սիմոնյանը նկատեց՝ փակ նիստում հանրային կարեւորության հարցեր են քննարկվելու․ «Հասկանալի է, որ պետական գաղտնիք կա, բայց հանրային հնչեղությունն ինչպե՞ս համադրենք պետական գաղտնիքին»։
Արարատ Միրզոյանն արձանագրեց, որ այո, հարցը հանրային հետաքրքրություն ունի․ «Բայց, միաժամանակ, արձանագրվել է, որ այս զեկույցը պարունակում է շատ պետական գաղտնիքներ։ Փաստաթուղթը գաղտնագրվել է, բոլոր պատգամավորները կարող են ծանոթանալ։ Հանրությունն այս պարագայում հնարավորություն ունի ծանոթանալ պատգամավորների միջոցով»։
Կարդացեք նաև
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ