«Այս կառավարությունն էլ մերժեց այս նախագիծը, ինչպես դա ժամանակին արեցին հանրապետականները։ Հաջորդ ԱԺ-ում կրկին բերելու եմ այս նախագիծը»,-ԱԺ լիագումար նիստում այսօր հայտարարեց «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեւորգ Գորգիսյանը։ Նա զեկուցում էր ԼՀԿ հեղինակած՝ ՀՀ «Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում փոփոխությունների օրինագիծը, որով առաջարկվում է ռազմարդյունաբերական կոմիտեին կից ստեղծել գիտական կենտրոն։
Նախագիծը լիագումար նիստերի օրակարգ ներառելու առնչությամբ ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը հայտարարեց, որ տվել են բացասական եզրակացություն եւ այն հիմնավոր է․ «Կառավարությունը երբեք չի մերժում գիտության մուտքն ուժային կառույցներ։ Նախագիծն այս պահին առաջացնում է ավելի շատ խնդիրներ, քան լուծումներ է առաջարկում։ Հիմնական խնդիրներն իրավական են։ Խնդիրները հերթով կլուծվեն, եւ պետք չի մեկնաբանել, թե մեր կառավարությունը փակում է դռները գիտության՝ բանակ մտնելու առաջ»։
Այնուհետեւ ԱԺ-ն մեծամասամբ դեմ (61 պատգամավոր) քվեարկեց օրինագիծը լիագումար նիստերի օրակարգում ընդգրկելուն։
Կարդացեք նաև
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ