«SOS» հաղորդաշարի համահեղինակ, բլոգեր Վիլեն Գայֆեջյանը կստանձնի Երեւանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության մանդատը:
Այս մասին «Հայկական ժամանակը» տեղեկացավ Վիլեն Գայֆեջյանից: Նա նշեց, որ պատրաստվում է նպաստել Երեւան քաղաքի բարեկարգմանն ու քաղաքաշինական առումով զարգացմանը:
Վիլեն Գայֆեջյանը ավագանու մանդատը կստանա այն բանից հետո, երբ նախորդ շաբաթ մանդատը վայր դրեց «Իմ քայլը» խմբակցության անդամ Աննա Ջավախյանը:
Աղունիկ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
Կարդացեք նաև
Հոդվածն ամբողջությամբ՝ «Հայկական ժամանակ» օրաթերթի այսօրվա համարում