ԱՀ քրեական օրենսգրքի 312-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցագործության հատկանիշներով հարուցված քրեական գործով կատարվել են մի շարք քննչական և դատավարական այլ գործողություններ, մասնավորապես հարցաքննություններ, զննություններ, փաստաթղթեր և տեղեկություններ ստանալու համար հարցումներ։ Որպես վկա հարցաքննվել է ԱՀ Ազգային ժողովի քսանութ պատգամավոր, իսկ 01․05․2021թ․՝ նաև ԱՀ Նախագահ Արայիկ Հարությունյանը։
Վերոհիշյալ քրեական գործով նախաքննությունը շարունակվում է, որի ընթացքի մասին կտրամադրվի լրացուցիչ տեղեկություն։
Արցախի Հանրապետության դատախազություն