Մայիսի 6-ից Սոֆիայում մեկնարկում են Տոկիոյի օլիմպիական խաղերի ուղեգրերի համար վերջին վարկանիշային մրցաշարերը:
Հայաստանի ազատ ոճային երկու ըմբիշներ՝ 74 կգ քաշային Արմեն Անդրեասյանը եւ 86 կգ քաշային Հովհաննես Մխիթարյանը, մրցավայր մեկնում են վաղը լուսադեմին, իսկ երկու օր անց նրանց կհետեւեն հունահռոմեական ոճի մեր չորս ներկայացուցիչները՝ 60 կգ քաշային Արմեն Մելիքյանը, 67 կգ՝ Կարեն Ասլանյանը, 87 կգ՝ Արթուր Շահինյանը եւ 130 կգ՝ Դավիթ Օվասափյանը, որոնց մրցագորգը տրամադրվելու է մայիսի 8-ից:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ