Լրահոս
Օրվա լրահոսը

Պատվաստվելու այլընտրանքը հիվանդանալն է. Արմեն Մուրադյան

Մայիս 03,2021 17:35

Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի ռեկտոր Արմեն Մուրադյանի ֆեյսբուքյան գրառումը

Հետաքրքիր վիճակագրություն ներկայացնեմ 🙂
Այսօր պարզեցինք, որ ԵՊԲՀ օտարերկրացի ուսանողների շրջանում արդեն բավականին պատվաստված ուսանողներ ունենք ու դեռ կան էլի մեծ թվով ուսանողներ, ովքեր ցուցակագրված են ու սպասում են իրենց հերթին։ Փաստորեն, այն օրից, երբ Հայաստանում օտարերկրացիներին պատվաստվելու իրավունք է տրվել, մեր օտարերկրացի ուսանողները շտապել են իրացնել իրենց այդ առողջ ու կյանքեր փրկող իրավունքն ու հնարավորությունը։

Հավելեմ նաև, որ բոլոր պատվաստված ուսանողների ինքնազգացողությունը բավարար է․․․
Կրկին ևս մեկ անգամ խնդրում եմ ու հորդորում, ՊԱՏՎԱՍՏՎԵՔ, այս պահին իմունիզացիայի 2 տարբերակ ունենք և պետք է ընտրել հրատապ լուծման եղանակը՝ պատվաստումը:

Իմացեք, պատվաստվելու այլընտրանքը հիվանդանալն է։

Բժշկական համալսարանի գիտնականների և իմ անունից վստահեցնում եմ՝ կորոնավիրուսի հաղթահարման միակ ու անվտանգ մեթոդը պատվաստումն է։ Որպես օրինակ, դիտարկեք Իսրայելի օրինակը, որտեղ արդեն պատվաստել է բնակչության շուրջ 54 տոկոսից ավելին, այդ թվում՝ 70 և բարձր տարիքային խմբի բնակչության 84 տոկոսից ավելին։ Արդյունքում, տարեսկզբից COVID-19 նոր դեպքերի թիվն Իսրայելում նվազել է շուրջ 70 տոկոսով։

Հ․Գ․ Նշեմ, որ ես նոր կորոնավիրուս հիվանդությամբ հիվանդացել եմ, սակայն ինքս ևս պատրաստվում եմ պատվաստվել։

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31