Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Արծվիկ Մինասյան․ «Բոլոր քննիչները, որոնք չեն կանգնում հայրենիքի փրկության շարքերում՝ դատվելու են»

Մայիս 03,2021 17:31

ՀՅԴ անդամներ Տարոն Մանուկյանին, Սարգիս Կարապետյանին եւ Արշակ Սարգսյանին այսօր հրավիրել են Երեւան քաղաքի քննչական կոմիտե՝ հարցաքննության։

Նրանք ներգրավվել են որպես մեղադրյալ՝ խուլիգանություն եւ իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն կիրառելու համար։

ՀՅԴ անդամներն իրենց մեղքը չեն ընդունում, նրանք պնդում են՝ սա քաղաքական հետապնդում է։

Police arrests the group of protesters who demand RA Prime Minister Nikol Pashinyan’s resignation blocking Mashtots Avenue of Yerevan, Armenia

Տարոն Մանուկյանն ասաց․«Փորձում են մեր ձայնը լռեցնել, բայց իրենց նպատակին չեն հասնելու։ Ամոթ նրանց, ովքեր այս պայքարից հետ կանգնեն: Սա քաղաքական պայքար չէ, սա պայքար է արժանապատվության համար եւ մեր տեսակի համար»։

Սարգիս Կարապետյանն էլ ասաց՝ փաստաբանի տեղեկացմամբ՝ որպես մեղադրյալ է ներգրավվել դատախազության դիմաց տեղի ունեցած ցույցին մասնակցելու համար․ «Այդ օրը թարսի պես ոչինչ չեմ արել, ոչնչով աչքի չեմ ընկել՝ ի տարբերություն այլ օրերի։ Սա, միանշանակ, քաղաքական հետապնդում է, հատկապես ՀՅԴ ներկայացուցիչների նկատմամբ։ Սա անիմաստ է, չեն կարողանալու մեզ վախեցնել, պայքարելու ենք այս «շայկային» հեռացնելու համար»։

Արշակ Սարգսյանի պատմելով էլ՝ այսօր առավոտյան է ծանուցում ստացել, մեղադրվում է խուլիգանության հոդվածով․ «Այնինչ, այդ օրը ես բաժանել եմ, չեմ ուզել որեւէ մեկին բան լինի, ա ոստիկանապետերն են տեսել, որ ես բաժանել եմ։ Մեր պայքարը ոստիկանների դեմ չէր, մեր պայքարը դավաճանների դեմ է»։

Երեւան քաղաքի քննչական կոմիտեի վարչության շենքի մոտ էր նաեւ ՀՅԴ ԳՄ անդամ Արծվիկ Մինասյանը։ Նա լրագրողների հետ ճեպազրույցում ասաց․ «Կլոունադան շարունակվում է, ինչպես նշել ենք՝ սա իրավական պետության ծաղր է, ստեղծում են «մի մեծ գործ», որի շրջանակներում փորձում են արհամարհելով իրավունքը, օրենքը, ամեն ինչը, հատկապես պայքարող ընկերներին ներգրավել մեղադրյալի կարգավիճակով։ Նպատակը պարզ է՝ փորձել կասեցնել պայքարը, թուլացնել, ստեղծել տպավորություն, որ իրենք՝ իշխանությունները շատ ուժեղ են։ Ցավոք սրտի, ամբողջ գործընթացում ներգրավված են իրավապահ մարմինները, որոնք ծառայություն են մատուցում գլխավոր հանցագործին։ Փոխարենը քրեական գործ հարուցեին ու ներգրավեին այդ հանցագործներին այս ամբողջ ընթացքում Հայաստանը դավադիր պատերազմի մեջ ներքաշելու, 5 հազարից ավելի զոհեր տալու, 10 հազարավոր հաշմանդամներ, հարյուր հազարավոր տնավեր մարդկանց նկատմամբ եւ պետության նկատմամբ իրականացված հանցագործության համար, քրեական գործեր են հարուցում արհեստական գործընթացներ են իրականացնում պայքարող մարդկանց համար։ Դա իրենց չի հաջողվելու, որովհետեւ սա ոչ թե քաղաքական այս կամ այն ուժի զուտ իշխանություն ունենալու խնդիր է, այլ հայրենիքի փրկության պայքար է։ Եվ այստեղ ներգրավված են շատերը։ Այո, կենտրոնական տեղում Դաշնակցությունն է իր ամուր շարքերով, բայց նաեւ բազմաթիվ արժանապատիվ քաղաքացիներ կան, որոնց նկատմամբ նույնպես իրականացվում է ապօրինի քրեական հետապնդում»։

Արծվիկ Մինասյանը չի բացառում, որ առաջիկայում այլ քաղաքացիների էլ կհրավիրեն քննչական կոմիտե, որոնք նույնպես հայտնվել են քաղաքական հալածանքի կարգավիճակում։ Նրա խոսքով՝ սա քաղաքական հետապնդում է․ «Այստեղ չկա իրավաբանություն եւ այս ծաղրելու գործընթացը, ցավոք, շատ ավելի տխուր եւ վատ հետեւանքներ է ունենալու։ Եվ դրա թիվ մեկ պատասխանատուն գլխավոր հանցագործն է, որն այսօր նաեւ պառլամենտում ցույց տվեց, որ բացարձակ կապ չունի մեր պետության եւ պետականության հետ, նա անընդհատ երկիրը տանում է պարտության»։

Հարցին՝ ինչո՞ւ հենց Դաշնակցության անդամներին են հրավիրում հարցաքննության, պարոն Մինասյանը պատասխանեց․ «Ակնհայտ է, որ Դաշնակցությունը պայքարող հիմնական առանցքներից է, սրանով փորձում են շեղել մեր պայքարը, ուղերձ հղել հասարակության այն հատվածներին, որոնք տեսնում են Դաշնակցության միջոցով նաեւ հայրենիքի փրկության հնարավորությունը, նրանց մղել այլ դաշտ, այն է՝ հույսներդ մի կապեք այս ուժի հետ։ Սա պրիմիտիվ մոտեցում է, ապագա չունի։ Բոլոր քննիչները, որոնք գիտակցում են այս ամենը եւ չեն կանգնում հայրենիքի փրկության շարքերում,նրանք դատվելու են, բոլոր այն դատախազները, որոնք ծառայություն են մատուցում՝ երդմնազանց լինելով՝ կանգնելու են պատասխանատվության առաջ, անաչառ դատարանի կողմից դատապարտվելու են եւ բոլոր այն մարդիկ, որոնք այս կամ այն կերպ աջակցում են գլխավոր հանցագործի այս հանցավոր վարքագծին՝ նրանք էլ պատասխանատվության են ենթարկվելու»։

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31