Լրահոս
Օրվա լրահոսը

Խոսվում է, որ մինչև երեք տարվա ընթացքում բոլոր տեղահանվածներին բնակարանով կամ տնով կապահովեն. Մանե Թանդիլյան

Մայիս 03,2021 17:04

Արցախում ճգնաժամային և վառվող խնդիրների լուծումը արդեն տրված է։ Այս մասին այսօր Դիլիջանում «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության կազմակերպած՝ «Գործընկերություն հանուն Արցախի» քննարկման ավարտից հետո լրագրողների հետ զրույցում ասաց Արցախի Աշխատանքի, սոցիալական ու միգրացիայի նախարար Մանե Թանդիլյանը։

«Արցախի կառավարությունը և ՀՀ Կառավարությունը համատեղ հրատապ աջակցություն ցուցաբերելու նպատակով ֆինանսական ուղիղ աջակցություն է տրամադրել արցախցիներին։

Այդ 300 հազար դրամների, 250 հազար դրամների և 68 +15 դրամական ծրագրերի միջոցով բնակիչները կարողացան որոշակի գումարների տիրապետել և իրենց խնդիրները, իրենց վառվող հիմնական հարցերը լուծվեցին»,- նշեց Թանդիլյանը։

Նախարարի խոսքով՝ այս պահին Արցախում ամենակարևոր և հրատապ խնդիրը կացարաններն են. «Գիտեք, որ կան ծրագրեր և խոսվում է նրա մասին, որ մինչև երեք տարվա ընթացքում բոլոր տեղահանվածներին բնակարանով կամ տնով կապահովեն։

Գոյություն ունեցող բնակֆոնդը, որը առկա էր՝ ամբողջությամբ հագեցված է, և մենք շեշտադրումը հիմնականում դնում ենք գյուղական համայնքների վրա, որպեսզի այստեղ վերականգնենք լքված տները և բոլոր նրանք, ովքեր ապրում էին գյուղական համայնքներում՝ վերադառնան և բնակվեն այդտեղ։ Իսկ քաղաքային բնակավայրերում հյուրընկալության ծրագիրը հնարավորություն տվեց բոլոր տները նույնպես, որոնք որ ազատ էին՝ զբաղեցնել և տրամադրել տեղահանվածներին։ Այս առումով այս երկու ծրագրերը հնարավորություն տվեցին գոյություն ունեցող բնակֆոնդը իրացնել, բայց ակնհայտ է, որ դա բավարար չէ, և այս պահին արդեն ընթանում են լայն թափով շինարարական աշխատանքներ և տարբեր նախագծեր կան. 100 տուն է կառուցվում մի բնակավայրում կամ նոր բնակավայր է կառուցվում»։

Թանդիլյանը նաև նշեց, որ նոր բնակավայրերի կառուցման ընտրությունը տեղի է ունենում տեղահանված քաղաքացիների դիմումների հավաքագրման հիման վրա, որտեղ նրանք նշում են, թե որտեղ կցանկանային բնակվել։

Սաթենիկ ՀՈՎՍԵՓՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31