«Շատ պաստառներ կան։ Մեկը կա՝ գիրք է գովազդում, բայց քաղաքական գործիչ է եւ հայտարարում է, որ մասնակցել է ընտրություններին»,-խորհրդարանում լրագրողների հետ ճեպազրույցում այսօր անդրադառնալով այն հանգամանքին, որ նախընտրական քարոզարշավը չսկսված՝ Երեւանի գովազդային վահանակների վրա արդեն իսկ հայտնվել են կուսակցական պաստառներ, այդ թվում՝ ՔՊ-ից, ասաց «Իմ քայլի» պատգամավոր Վլադիմիր Վարդանյանը։
Նա կարեւորեց խաղի հավասար պայմանները եւ նշեց, որ եթե լրագրողներն օրինախախտում են տեսնում, պետք է դիմեն իրավապահներին։
Ինչ վերաբերում է իշխանական ցուցակին, Վարդանյանը տեղեկացրեց, որ ԱԺ-ի լուծարման գործընթացը չի ավարտվել, ուստի վաղ է այդ մասին խոսելը։
Կարդացեք նաև
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ