Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

Արտակ Զեյնալյան. Գերության մեջ հայտնված անձանցից 19-ը խոշտանգվել ու սպանվել են ադրբեջանական զինծառայողների կողմից. դիմել ենք ՄԻԵԴ

Մայիս 03,2021 16:26

ՄԻԵԴ-ում գերիների ու ռազմագերիների շահերի ներկայացուցիչ, ՀՀ արդարադատության նախկին նախարար Արտակ Զեյնալյանի ֆեյսբուքյան գրառումը

Եվրոպական դատարանում հայ գերիների իրավունքների պաշտպանության մասին

2020 թվականի սեպտեմբերի 27-ին սկսված արցախյան երկրորդ պատերազմի ընթացքում, ինչպես նաև 2020 թ-ի նոյեմբերի 9-ին կնքված եռակողմ համաձայնագրի ստորագրումից հետո, շարունակվել են գերեվարվել ազգությամբ հայ քաղաքացիական անձինք և զինծառայողներ:

Գերության մեջ հայտնված անձանցից՝ թվով 19-ը, խոշտանգվել ու սպանվել են ադրբեջանական զինծառայողների կողմից, ինչը համարվում է ռազմական հանցագործություն:

Ռազմագերիների, ազատազրկված անձանց խոշտանգելու, սպանելու փաստերի առնչությամբ դիմել ենք Մարդու իրավունքների եվրոպական դատարան:

Ստորև ներկայացնում ենք նրանց ցուցակը:

Քաղաքացիական անձինք`
1. Էդուարդ Շահգելդյան
2. Արսեն Ղարախանյան
3. Բենիկ Հակոբյան
4. Էլենա Հակոբյան
5. Սերժիկ Վարդանյան
6. Էլլա Վարդանյան
7. Գենադի Պետրոսյան
8. Յուրիկ Ասրյան
9. Միշա Մովսիսյան
10. Անահիտ Մովսիսյան
11. Նինա Դավթյան
12. Միշա Մելքումյան

Զինծառայողներ`
13. Էրիկ Մխիթարյան
14. Գագիկ Մկրտչյան
15. Արայիկ Պողոսյան
16. Վարդգես Ղազարյան
17. Յուրի Ադամյան
18. Արթուր Մանվելյան
19. Նարեկ Բաբայան

ՄԻԵԴ-ում գերիների ու ռազմագերիների շահերի ներկայացուցիչներ
Սիրանուշ ՍԱՀԱԿՅԱՆ
Արտակ ԶԵԼՆԱԼՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31