Այսօր կառավարության առջեւ նստացույց էր սկսել զոհված կամավորականի հայրը: Սակայն ոստիկանները նրան հեռացրին դռների առջեւից: Նրա բողոքը դատարանի դեմ էր:
«Որդիս կամավոր գնացել է պատերազմ, զոհվելուց հետո երեխա է ունեցել, նա իր երեխային չի տեսել: Դիմել եմ դատարան, որ իր երեխային հայրությունը ճանաչեմ, իմ ազգանունը տամ, դատարանը մերժում է: Իմ երեխու ունեցվածքն եմ ուզում կտակել իր երեխայի վրա, ինչո՞ւ են մերժում, ինչո՞ւ են քարշ տալիս դատարաններով՝ ինչ է թե չի հասցրել «զագս» ընկնի»:
Զոհված կամավորականի հոր խոսքով՝ վեց ամիս է դատարաններն իրեն «քարշ են տալիս»: Նա պահանջում էր հանդիպում Նիկոլ Փաշինյանի հետ:
Կարդացեք նաև
Այսօր Փաշինյանի հետ հանդիպում էին պահանջում նաեւ Քաշաթաղի եւ Քարվաճառի տեղահանված բնակիչները:
Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ