Լրահոս
Օրվա լրահոսը

«Կարվի հնարավորը Արցախում սննդամթերքի փորձաքննության լաբորատոր սարքավորումների համալրման համար». Գեորգի Ավետիսյան

Մայիս 03,2021 16:11

ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավար Գեորգի Ավետիսյանն ընդունել է Արցախի Հանրապետության էկոնոմիկայի և գյուղատնտեսության նախարար Արմեն Թովմասյանին և Սննդամթերքի անվտանգության պետական ծառայության պետ Արթուր Ներսիսյանին:

Մինչ քննարկումներին անցնելը՝ Արմեն Թովմասյանը Գեորգի Ավետիսյանին է փոխանցել «Երախտագիտության» մեդալ, որով ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանը պարգևատրել է ՀՀ ՍԱՏՄ ղեկավարին՝ Արցախի Հանրապետությանը մատուցած ծառայությունների համար: Շնորհակալություն հայտնելով բարձր գնահատականի համար, Գեորգի Ավետիսյանը վստահեցրել է, որ ինքը և իր ղեկավարած կառույցը շարունակելու են նպաստել Արցախում սննդամթերքի անվտանգության ոլորտի զարգացման համար:

Հանդիպման ընթացքում քննարկվել են Արցախում այսօր տիրող անասնահամաճարակային իրավիճակը, վերահսկողության ժամանակ առաջացող խնդիրները, լաբորատոր հնարավորությունները, դրանց ուղղությամբ տարվող աշխատանքները, ինչպես նաև սննդամթերքի անվտանգության բնագավառում համատեղ ծրագրերի իրականացման հնարավորությունները:

Արցախի էկոնոմիկայի և գյուղատնտեսության նախարարը ներկայացրել է առկա իրավիճակով պայմանավորված նոր, մասնավորապես՝ գյուղատնտեսական կենդանիների փակ պահվածքի անցնելու, ջերմոցային տնտեսությունները զարգացնելու ծրագրերը, իսկ և ՍԱՊԾ պետը կարևորել է հայկական երկու հանրապետություններում սննդամթերքի անվտանգության ոլորտում հիմա արդեն առավել սերտորեն համագործակցելու անհրաժեշտությունը:

ՀՀ ՍԱՏՄ ղեկավարը պատրաստակամություն է հայտնել շարունակել և էլ ավելի ամրապնդել Արցախի գործընկերների հետ մինչ այսօր ձևավորված փոխօգնության ու աջակցության գործելաոճը, փոխանցել Հայաստանում ներդրված համակարգերի վերաբերյալ ողջ տեղեկատվությունն ու փորձը: «Այդ աջակցությունը շատ արագ ու առարկայորեն կդրսևորվի լաբորատոր փորձաքննությունների ոլորտում. մեր կողմից կարվի հնարավորը Արցախում սննդամթերքի փորձաքննության լաբորատոր սարքավորումների համալրման համար»,- ասել է Գեորգի Ավետիսյանը:

ՀՀ ՍԱՏՄ իրազեկման, խորհրդատվության և

հանրության հետ տարվող աշխատանքների բաժին

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31