«Հերիք եղավ, բոլ եղավ։ Չի կարելի ազգային անվտանգության հարցերը դարձնել միջանձնային հարաբերությունները պարզելու բան։ Ամեն մեկի պարտականությունն է՝ ապահովել երկրի անվտանգությունը։ Գործ պետք է անել, ոչ թե մանիպուլատիվ դատողություններ անել, ինչն ավելի է վտանգում երկիրը»,-խորհրդարանում լրագրողների հետ ճեպազրույցում այսօր ասաց «Իմ քայլի» պատգամավոր Վլադիմիր Վարդանյանը՝ անդրադառնալով սահմանային անվտանգության հետ կապված իրավիճակին։
Հարցադրումներին ի պատասխան նա այդպես էլ օրինակներ չբերեց այնպիսի հայտարարությունների, որոնք, իր խոսքով, վտանգում են ազգային անվտանգությունը։
«Մենք չունենք լավագույն հարեւանները։ Ներքին կոնսոլիդացիան կարեւոր է առնվազն այն հարցերի վերաբերյալ, որոնք վերաբերում են յուրաքանչյուրիս անվտանգությանը։ Եղե՞լ եք սահմանին։ Լավ չի՞ սահմանի վիճակը։ Բա գնացեք ադրբեջանական ԶԼՄ-ներով ասեք դրա մասին»,-ասաց նա Վլադիմիր Վարդանյանը լրագրողներին, որոնք պնդում էին, որ Ադրբեջանն առանց այդ էլ Սյունիքի ողջ սահմանը դիտարկում է։
Կարդացեք նաև
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ