Լրահոս
Օրվա լրահոսը

«Ո՞նց կարող է Ստեփանակերտն անցնել Ադրբեջանի վերահսկողության ներքո»․ «Իմ քայլի» պատգամավոր

Մայիս 03,2021 15:46

«Անընդունելի, անհասկանալի եւ որեւէ պայմանավորվածության մեջ չնախատեսված բան է։ Ո՞նց կարող է Ստեփանակերտն անցնել Ադրբեջանի վերահսկողության ներքո»,-խորհրդարանում լրագրողների հետ ճեպազրույցում այսօր անդրադառնալով ադրբեջանական իշխանական քարոզիչների հայտարարություններին այն մասին, թե հունիսին Ստեփանակերտն անցնելու է Ադրբեջանի հսկողության ներքո՝ ասաց «Իմ քայլի» պատգամավոր Վլադիմիր Վարդանյանը։

«Ձեր հարցը լսում են նաեւ Բաքվում եւ ոգեշնչվում են։ Ոչ, նման բան չկա։ Արցախի ԱԺ նախագահը հերքել է, ես էլ եւս մեկ անգամ հերքում եմ»,-հավելեց Վլադիմիր Վարդանյանը։

Նկատառմանն ի պատասխան, որ Արցախի ԱԺ նախագահը կարեւոր է համարել այդ տեղեկությունը, այդ պատճառով է այն հերքել, Վլադիմիր Վարդանյանը վրդովվեց․ «Հերքել է, ի՞նչ եք ուզում ինձանից»։

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31