Սոյն թուականի մայիսի 1-ին տեղի ունեցաւ համագործակցող «Ազգային ինքնորոշում» միավորման, «Արդարություն», «Ժառանգություն», «Ժողովրդավարական հայրենիք», Հայ կառուցողական, «Հայրենիք և պատիվ» և Պահպանողական կուսակցությունների ղեկավարների հերթական հանդիպումը։
Արձանագրելով երկրում տիրող ազգային – քաղաքական լրջագոյն ճգնաժամը եւ այն յաղթահաերլու քաղաքական ուժերի պարտաւորութիւնը, կուսակցապետերը նշեցին, որ արմատական բարեփոխումներ կատարելու, մասնաւորապէս, իշխանութիւնը ժողովրդավարական ճանապարհով վերցնելու եւ Հայաստանի քաղաքացիներին վերադարձնելու համար բարենպաստ կարող են լինել 2021 թ.-ին սպասուող ԱԺ հնարաւոր արտահերթ ընտրութիւնները։
Ըստ այդմ առաջարկուեց համընդհանուր քննարկման ներկայացնել ԱԶԳԱՅԻՆ ՀԱՄԵՐԱՇԽՈՒԹԵԱՆ ԵՒ ՓՈԽԸՄԲՌՆՄԱՆ ՅՈՒՇԱԳԻՐ։
Այդ փաստաթղթում հստակօրէն սահմանւում է Վարչապետի, ԱԺ նախագահի եւ Փոխվարչապետ/ների նշանակման կարգը, ընդգծւում է, որ Կառավարութեան ձեւաւորմանը մասնակից են յուշագիր-համաձայնագիրը ստորագրած բոլոր քաղաքական ուժերը, ինչպէս նաեւ այն, որ Կառավարութեան ստորաբաժանումներում կարող են ներգրաւուել նաեւ ՀԿ-ների, քաղաքացիական նախաձեռնութիւնների, հասարակութեան տարբեր շերտերի ներկայացուցիչները, որոնք ընտրութիւնների ընթացքում հրապարակաւ աջակցել են ազգային համերաշխութեան այս նախաձեռնութեանը։
Կարդացեք նաև
Ընդառաջելով ժողովրդավարական ուժերի միաւորման հանրային պահանջին եւ այդ պահանջի կատարման արդիւնքներն առարկայօրէն հստակեցնելու նպատակով քննարկուեց hասարակական կարծիքի ուսումնասիրութիւններ իրականացնելու հարցը:
7 կուսակցությունների հաղորդագրություն