«Ազատագրում» հասարակական շարժման երիտասարդներն այսօր փուչիկներ բերեցին ԱԺ-ի դիմաց եւ օդ բաց թողեցին Բաղրամյան պողոտայի մեջտեղում։
Փուչիկների վրա նրանք փակցրել էին վարչապետի պաշտոնից հրաժարական ներկայացրած Նիկոլ Փաշինյանի պատկերով թղթեր։ «Այս փուչիկները ցույց են տալիս, թե ինչպես են գործում Նիկոլ Փաշինյանն ու իր քաղաքական թիմը՝ շատ աղմուկ, ոչ մի արդյունք։ Վերջում այդ ամենը տրաքում է մեր ազգի գլխին։ Փաշինյանը քանի ղեկավարում է` գլխատում է մեր երկիրը»,-լրագրողների հետ զրույցում ասաց բողոքի գործողության մասնակիցներից մեկը։
Նա նշեց, որ իրենց շարժումը ղեկավարում են հայրենադարձները եւ սփյուռքի ներկայացուցիչներին կոչ արեց վերադառնալ հայրենիք եւ նպաստել նրա կայունացմանը։
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ