Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Վիճաբանության ժամանակ աները դանակով հարվածել է 30-ամյա փեսային. գործն ուղարկվել է դատարան

Մայիս 03,2021 14:29

ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչությունում ավարտվել է դանակահարության դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը. պարզվել են տուժողի՝ Ակնալիճ գյուղի բնակիչ, 30-ամյա տղամարդու՝ ծանր մարմնական վնասվածք ստանալու հանգամանքները, շարժառիթը:

Քննությամբ, մասնավորապես, պարզվել և հիմնավորվել է, որ 2020թ. մայիսի 26-ին՝ ժամը 22:10-ի սահմաններում, ընտանեկան հարցերի շուրջ վիճաբանություն է տեղի ունեցել տուժողի և նրա աներոջ միջև, որի ժամանակ էլ վերջինս իր մոտ եղած դանակով դիտավորությամբ հարվածել է աղջկա ամուսնու որովայնին՝ նրա առողջությանը դիտավորությամբ պատճառելով ծանր վնաս՝ կտրած-ծակած թափանցող վնասվածքի ձևով:

Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ 30-ամյա տղամարդու կնոջ հորը մեղադրանք է առաջադրվել՝ դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելու համար, իսկ որպես խափանման միջոց ընտրվել է ստորագրություն՝ չհեռանալու մասին:

Նախաքննությունն ավարտվել է, և քրեական գործը, մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել է դատարան:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

ՀՀ քննչական կոմիտեի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի բաժին

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31