Լրահոս
Օրվա լրահոսը

«Հույս ունեմ՝ ԱԺ փոխնախագահներից որեւէ մեկը կպատվաստվի չինական պատվաստանյութով». Փաշինյանի խոսքից պատգամավորները սկսեցին ծիծաղել

Մայիս 03,2021 14:08

Այսօր ԱԺ հատուկ նիստում վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանն ասել էր, որ ինքն ու իր կինը պատվաստվել են կորոնավիրուսի դեմ: Թագուհի Թովմասյանը հետաքրքրվեց, թե ո՞ր պատվաստանյութով են պատվաստվել:

Փաշինյանը պատասխանեց. «Ես չեմ ասի այն պատվաստանյութի անունը, որով պատվաստվել եմ: Կարող եմ ասել, որ մեր փոխվարչապետներից մեկը պատվաստվել է «AstraZeneca»-ով, մյուսը կպատվաստվի «Sputnik V»-ով: Հույս ունեմ` ԱԺ փոխնախագահներից որեւէ մեկը կպատվաստվի չինական պատվաստանյութով, որը մենք ունենք»: ԱԺ դահլիճում պատգամավորները սկսեցին ծիծաղել:

Փաշինյանն էլ բացատրեց, որ եթե մեր առողջապահության մարմինները որեւէ պատվաստանյութ թույլ են տվել, որ մտնի շրջանառության մեջ, ուրեմն լավն է, շահարկումներից պետք է դուրս գալ. Նա կրկնեց, որ մի փոխվարչապետը «Սպուտնիկ Վ»-ով է պատվաստվել, մյուսը՝ «ԱստրաԶենեկա»-ով, որ երրորդ փոխվարչապետը լիներ, նա էլ կպատվաստվեր չինականով:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31