Լրահոս
Օրվա լրահոսը

Հայ ինժեներների մշակած 3D ակնոցը մի քանի քայլ առաջ է աշխարհում եղածներից. թեստավորումն անցնելուց հետո սարքերը Հայաստանի բուժհաստատություններին կտրամադրվեն անվճար

Մայիս 03,2021 14:12

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության կողմից իրականացվող Կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման 17-րդ միջոցառման շրջանակներում նորարական, ինքնատիպ գաղափարների պակաս չկա։ Հայ գիտնականների նոր սերունդն իր գաղափարներով ու արտադրական լուծումներով բազմաթիվ հետաքրքիր ծրագրեր է ներկայացնում։

Կայացած ընկերությունների դրամաշնորհի հաղթող նախագծերի թվում է «10X Ինժեներինգ» (10X Engineering)-ը։ Օգտագործելով VR տեխնոլոգիա՝ ընկերության ինժեներական թիմը մշակել է եռաչափ 3D ակնոց, որը հնարավորություն է տալիս մարդու տեսողական և լսողական զգայարանները տեղափոխել դեպի վիրտուալ աշխարհ, ինչի արդյունքում բժշկական հետազոտությունների կամ սթրեսային այլ իրավիճակներում նվազում է ցավն ու սթրեսի աստիճանը։

Գաղափարի հեղինակը ընկերության ղեկավար Դավիթ Զարգարյանն է։ Ցանկացած գաղափար ծնվում է, երբ առնչվում ես խնդրի հետ։ Դավիթը նշում է, որ այս նախագիծն էլ սեփական խնդրի արդյունք է, երբ երեխայի մոտ առաջացել էր ֆոբիա բժշկի և ներարկումների նկատմամբ։
Նմանօրինակ սարքեր աշխարհում արդեն կան, սակայն հայկական մոդելը մի քանի քայլ առաջ է եղածներից, քանի որ հայ ինժեներների մշակած կոնտենտում հաշվի է առնվում նաև յուրաքանչյուր մարդու անհատականությունը՝ ազգությունը, տարիքը, նախասիրությունները, տարբեր երևույթների նկատմամբ ընկալունակությունը, ճաշակը, այլ հատկություններ։ 17-րդ ծրագրի շրջանակներում ընկերությունը առաջնահերթ նպատակը գիտահետազոտական լուրջ աշխատանքի իրականացումն է։

Պրոդուկտի ներդրումը՝ առաջին թեստավորումը, նախատեսվում է 6 ամիս հետո, «Ուիգմոր Քլինիք»-ում։ Թեստավորումն անցնելուց հետո ընկերությունը Հայաստանի բուժհաստատություններին սարքերը կտրամադրի անվճար։ Հայաստանի սահմաններից դուրս լիցենզիայի տրամադրման արժեքը մոտ 1000 եվրոյի սահմաններում կլինի։

Ստացած դրամաշնորհով ինժեներ-գիտնականները նաև նախատեսում են աշխարհի լավագույն գիտական ամսագրերից մեկում հանդես գալ հոդվածով՝ գիտականորեն ապացուցելով, որ մշակված այս մոդելն ամենաարդյունավետն է՝ աշխարհում արդեն եղած նմանօրինակ պրոդուկտներից։

Կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման 17-րդ միջոցառման ծրագրի շրջանակներում հաղթող 61 կազմակերպությունների հետ արդեն կնքվել են պայմանագրեր և դրամաշնորհային միջոցները փոխանցվել են կազմակերպությունների հաշիվներին: Հատկացված դրամական միջոցների հանրագումարը կազմել է 967,871,345 ՀՀ դրամ:

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31