Լրահոս
Օրվա լրահոսը

Փաշինյան. «Շատ շահարկումներ են լինում այն մասին, որ ինչ-որ պահի ինչ-որ ուժեր երկրորդ փուլում փորձելու են այլ սցենար զարգացնել»

Մայիս 03,2021 12:40

Այսօր ԱԺ հատուկ նիստ է: Վարչապետի ընտրության առաջին փուլն է:

«Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը պետք է ներկայացներ վարչապետի իրենց թեկնածու Նիկոլ Փաշինյանին: Մակունցը դրա փոխարեն ներկայացրեց, որ խորհրդարանական ընդդիմության՝ ԲՀԿ-ի եւ «Լուսավոր Հայաստանի», ինչպես նաեւ ՀՀ նախագահի հետ պայմանավորվածությունների արդյունքում հունիսի 20-ին արտահերթ խորհրդարանական ընտրություններ են լինելու: Սահմանադրությունը պահանջում է մեկ տարբերակ՝ վարչապետի թեկնածուին 2 անգամ չընտրել: Հենց այս նպատակի համար էլ իրենց խմբակցությունը առաջադրել է Փաշինյանին:

Նիկոլ Փաշինյանն էլ ասաց, որ բնականաբար, որպես վարչապետի թեկնածու ելույթ չի ունենա. «Ըստ էության, հավաքվել ենք, որ ի կատար ածենք այն պայմանավորվածությունները, որ ձեռք են բերվել»:

Նիկոլ Փաշինյանն ասաց, որ այս ընթացքում շատ շահարկումներ են լինում այն մասին, որ ինչ-որ պահի ինչ-որ ուժեր երկրորդ փուլում փորձելու են այլ սցենար զարգացնել. «Եթե այդպիսի փորձեր լինեն պայմանավորվածություններ խախտելու, ապա «Իմ քայլը» խմբակցությունը կընտրի վարչապետ»,- զգուշացրեց նա:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31