«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է ՀՀԿ-ական նախկին պատգամավոր, ՀՀԿ ԳՄ նախկին անդամ, գործարար Աշոտ Աղաբաբյանը։
–Նախորդ բոլորը ընտրություններին մշտապես իշխանության համար աշխատած թաղային խուժանը, քրեական տարրերը կարո՞ղ են դերակատարություն ունենալ այս ընտրություններին։
-Թաղային խուժանի դեմ ես եմ դուրս գալու և պայքարեմ, եթե նման բան լինի։ Սատկացնելով կգնամ։ Եվ հետո էլ հանձնաժողովները իրենցը չի, որ հանձնաժողովների միջոցով ինչ ուզենան անեն։ Իրենց կողմից ինչ-որ քայլեր կարվեն, բայց իշխանությունները դա պետք է թույլ չտան։ Ժողովուրդը դա պետք է թույլ չտա։
–Եթե ինչպես Դուք եք կանխատեսում իշխանությունը համոզիչ հաղթանակ տանի, դրանից հետո հետընտրական զարգացումներ կլինե՞ն։
Կարդացեք նաև
-Այո, Նիկոլ Փաշինյանը 60 տոկոս ձայն է տանելու։ Նախկինում 70-80 տոկոս ձայն է տարել, հիմա մի քիչ կաշառված մարդիկ կան։ Դրա շնորհիվ մի քիչ կնվազեն ձայները, բայց ոչ ավել, նա 60 տոկոս կհավաքի։ Քոչարյանը, դաշնակները, Սերժը, բոլորին թվում է, թե իրենք հավերժ պետք է պաշտոնի լինեն, հետո իրենց զավակները գան, հետո թոռները, բայց ժողովուրդը նրանց պետք է հիշեցնի, որ իրենք ընդամենը 20-25 տարի առաջ քրջեր են եղել, հետո պառակտիչ գործեր են արել և մարդիկ շատ լավ հիշում են այդ ամենը։
–Դուք այս ընտրություններին որևէ կերպ օգնելո՞ւ եք, օժանդակելո՞ւ եք իշխանություններին։
-Ես անպայման Նիկոլ Փաշինյանին եմ ընտրելու։
Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում