ՀՀ ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի՝ Վլադիմիր Վարդանյանի նախագահությամբ մայիսի 3-ին գումարած նիստի օրակարգում ՀՀ ԱԺ «Իմ քայլը« խմբակցության հեղինակած ««ՀՀ ընտրական օրենսգիրք» սահմանադրական օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» եւ կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթն էր:
Հիմնական զեկուցող Համազասպ Դանիելյանն առաջարկեց նախագծի քննարկումը հետաձգել մինչեւ երկու ամիս ժամկետով: Հետաձգման պատճառներից մեկն այն է, որ առաջիկա նիստի օրակարգը բավականին հագեցած է, իսկ նշված նախագիծն առանձին քննարկելու անհրաժեշտություն ունի:
Համազասպ Դանիելյանի ներկայացմամբ՝ Վենետիկի հանձնաժողովի եւ ԵԱՀԿ ԺՀՄԻԳ-ի համատեղ կարծիքում տեղ գտած որոշ առաջարկներ իրացնելու, բովանդակությանը վերաբերող քննարկումների անհրաժեշտություն կա: Ըստ հիմնական զեկուցողի՝ նախագիծը կքննարկվի հաջորդ շաբաթվա սկզբին:
Հանձնաժողովն ընդունեց առաջարկությունը:
Կարդացեք նաև
ՀՀ Ազգային ժողով