Լրահոս
Օրվա լրահոսը

«Այդ խոսքերի համար զարմանք և ցավ եմ ապրում». Իրանի առաջնորդի անդրադարձը Զարիֆի խոսքերին

Մայիս 03,2021 10:39

Իրանագետ Տիգրան Դավթյանի ֆեյսբուքյան գրառումը

Իրանի Իսլամական պետության առաջնորդ Ալի Խամենեին երեկ՝ կիրակի, իր ելույթում անդրադարձել է նաև արտաքին գործերի նախարար Ջավադ Զարիֆի անցյալ շաբաթ հրապարակված և մեծ աղմուկ հանած հարցազրույցին։ Պրն Խամենեին իր խոսքերում զարմանք և ցավ է արտահայտել Զարիֆի խոսքերի համար։ Առաջնորդն ակնարկելով «Իսլամական հեղափոխության պահապան զորք»-ի հասցեին հնչեցրած քննադատության, դա համարել է Իրանի թշնամիների և առաջին հերթին ԱՄՆ-ի խոսքերի կրկնություն։

Երկրի առաջնորդը մերժելով ԱԳՆ-ի գործերում միջամտելու մեղադրանքին, հայտնել է, որ աշխարհի բոլոր երկրներում էլ ԱԳՆ-ն գործադիր ֆունկցիա ունի, իսկ արտաքին քաղաքականությունը մշակվում է ավելի բարձր ատյաններում։ Իրանի արտգործնախարար Զարիֆը պրն Խամենեիի ելույթից ժամեր հետո, իր Թվիթերի էջով առաջնորդի ներողամտությունն է խնդրել՝ նրան ցավ պատճառելու համար։ Նա դարձյալ շեշտել է, որ իր ելույթը հրապարակման ենթակա չի եղել։

Դեռևս անհայտ է մնում թե Զարիֆի ոչ-հրապարակային հարցազրույցն ո՞վ գաղտնազերծեց․ խոսվում է յուրայինների, պահպանողականների և արտաքին ուժերի մասին։ Թերևս սա փորձ էր արևմուտքին հաճոյանալու ու նաև Իրանի միջուկային ծրագրերի սահմանափակման Վիեննայի բանակցությունները դրական ելքով ավարտին հասցնելու համար։ Վիեննայում ընթացող բանակցությունները Իրանի տարատեսակ ուժերի համար դարձել են կռվախնձոր․ նախագահ Ռոհանին ուզում է իր իշխանության վերջին երկու ամսվա ընթացքում դրա պտուղները քաղել, իսկ պահպանողականները խանգարում են։

Փորձագետների կարծիքով Զարիֆի ընդարձակ հարցազրույցի գաղտնազերծումը և դրան հետևած արձագանքները կարելի է նրա կարիերայի ավարտը համարել։ Պրն Խամենեին խելամիտ կերպով նախարարին պաշտոնից չհեռացրեց հիմնականում Վիեննայի բանակցությունների ու նաև կառավարությանը մնացած երկու ամսվա կյանքի պատճառով։ Երկրի բարեփոխական ուժերը կորցրեցին նախագահական մոտալուտ ընտրությունների իրենց ամենահավանական թեկնածուին։ Ասպարեզն այսպիսով լրիվորեն բաց է մնում արմատական թևի ներկայացուցիչների համար, որոնց ձեռքերում են դատական և օրենսդիր ուժերը և հունիս ամսին Հասան Ռոհանիից կվերցնեն նաև նախագահության էստաֆետը (տեսնել նաև reuters.com):

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31