Րաֆֆի Հովհաննիսյանի խոսքը
Ափսոսանքով իմացանք Նարինե Դիլբարյանի հրաժարականի մասին:
Շնորհակալություն հայտնելով նրա բարձր ծառայության համար՝ իր արտահայտած արդարացումները թողնում ենք իր խղճին: Դրանք առավելաբար անձնական են եւ՝ նախընտրական: Հաջողություն ենք մաղթում:
«Ժառանգության» կարգին համապատասխան, ինչպես վարչության նախագահի «ռոտացիան» հասավ տիկին Դիլբարյանին, մինչեւ հաջորդ համագումար ժամանակավոր նախագահությունը կվերադառնա առաջին նախագահ Անդրանիկ Գրիգորյանին:
Կարդացեք նաև
Ընտրությունների մասով «Ժառանգությունը» կտեղեկացնի: Կամ դրանք կլինեն իրավակարգ, կամ չեն լինի: Ի՞նչ տարբերություն:
Res ipsa loquitur.
Րաֆֆի Կ. Հովհաննիսյան
«Ժառանգություն» կուսակցության խորհրդի նախագահ