Սյունիքի մարզի Տեղ համայնքի Խնածախ գյուղի գլխին ադրբեջանցիները խրամատ են փորել, որպեսզի դիրքեր կառուցեն: Այս մասին «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասաց Խնածախ գյուղի ղեկավար Անուշավան Հովակիմյանը:
Գյուղապետի փոխանցմամբ՝ հակառակորդը Խնածախ գյուղի սահմանին տեխնիկա բերել է դեռևս երկու օր առաջ արդեն հասցրել է խրամատ փորել, բայց այսօրվա դրությամբ շինարարական աշխատանքներ չկան.
«Եկել են փոս են փորել, որ պոստ դնեն: Այսօրվա դրությամբ աշխատանքները կանգնած են, տեխնիկան հանել են, թե վաղը կշարունակվի՝ չեմ կարող ասել: Խրամատը արդեն փորած, պատրաստ է: Երեկ եկավ մի կես ժամ աշխատեց, գնաց»,-ասաց Անուշավան Հովակիմյանը:
Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում