Այսօր առավոտյան ՀՅԴ Երևանի քաղաքային կոմիտեի նախագահ Սարգիս Կարապետյանը և ՀՅԴ անդամ Տարոն Մանուկյանը Քննչական կոմիտեից ծանուցագրեր են ստացել՝ որպես մեղադրյալ ներգրավվելու և մեղադրյալի կարգավիճակով հարցաքննվելու համար:
ՀՅԴ անդամները մայիսի 3-ին կանչվել են Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ծանր հանցագործությունների քննության բաժին:
«Մեր դուռը կրկին ծեծեցին։ Այս անգամ ծանուցագիրը հորս չէր հասցեագրված, այլ ինձ։ Մի քանի անգամ առիթ ունեցել եմ նշելու, հիմա էլ միտքս կրկնում եմ.
– Մեզ քրեական հետապնդումներով ավելի եք մոտիվացնում այ անՀայրենիք տականքներ։ Պայքարը շարունակվում է։
Կարդացեք նաև
Հ.գ Ամոթ նահանջողին»,-Ֆեյսբուք սոցիալական ցանցում գրել է Տարոն Մանուկյանը:
ՀՅԴ Երևանի քաղաքային կոմիտեի նախագահ Սարգիս Կարապետյանը նույնպես ֆեյսբուքում հրապարակել է ծանուցագիրը՝ նշեկով․
«Հետաքրքրականը նա է, որ օրն ու ժամը համընկնում է վաղը կայանալիք ԱԺ արտահերթ նիստի հետ, երբ ուսապարկերը պիտի վարչափեդ ընտրեն»։