Լրահոս
Օրվա լրահոսը

Դիլիջանի միջազգային դպրոցում անցկացվել է «Ավրորայի» կողմից կազմակերպած «Գործընկերություն հանուն Արցախի» քննարկումը

Մայիս 02,2021 20:16

«Ավրորա» մարդասիրական նախաձեռնության կողմից Դիլիջանի միջազգային դպրոցում այսօր անցկացվել է «Գործընկերություն հանուն Արցախի» քննարկումը, որին մասնակցում էին «Ավրորան՝ Արցախին» ծրագրի գործընկերները, տեղական եւ Սփյուռքի կազմակերպություններ, հիմնադրամների անդամներ և պետական պաշտոնյաներ Արցախից:

Լրագրողների հետ զրույցում «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության Արցախի ծրագրերի ղեկավար Նարինե Աղաբալյանը նշեց, որ Արցախյան 44 օրյա պատերազմի ժամանակ «Ավրորա» մարդասիրական նախաձեռնությունը առաջիններից էր, որ ձեռք մեկնեց Արցախին և պատերազմի առաջին օրվանից տարբեր աջակցության ծրագրերով մասնակցեց պատերազմի հետևանքների մեղմանն ու հումանիտար ճգնաժամի կանխմանը։

Նարինե Աղաբալյան

«Պատերազմի հենց առաջին օրվանից  «Ավրորա»-ի կազմակերպիչները հանդես եկան հայտարարությամբ և 1 մլն դրամ գումար փոխանցեցին Հայաստան համահայկական հիմնադրամին։ Իսկ սեպտեմբեր ամսվանից սկսվել է «Ավրորան՝ Արցախին» ծրագիրը, իսկ այս պահին մենք ունենք 75 ավարտված ծրագիր, ինչպես նաև կան ընթացքի մեջ գտնվող ծրագրեր, որոնք իրականացվում են 50 տեղական և միջազգային գործընկեր կազմակերպությունների հետ։ Ընդհանուր ունենք 1 միլիոն 700 հազար դոլարի նվիրաբերության ծրագրեր, որոնք ուղղված են եղել տեղահանվածների համար անհապաղ օգնության ծրագրերին, ինչպես նաև  աջակցություն եղավ ենթակառուցվածքների վերականգման ծրագրերին և  առողջապահական խնդիրների լուծմանն ուղղված ծրագրեր իրականացվեցին։

Այս բոլոր ծրագրերը իրականացնելով մեզ համար կարևոր էր հասկանալ, թե որոնք պետք է լինեն մեր հաջորդ քայլերը, որի համար պետք էր գնահատել պատերազմից հետո առաջացած առաջնահերթություններն ու լուսավոր ապագայի տեսլական ստեղծել։ Հենց այս նպատակով էլ «Ավրորան» ստեղծեց «Գործընկերություն հանուն Արցախի» քննարկումները»,- նշել է Նարինե Աղաբալյանը։

«Ավրորա» մարդասիրական նախաձեռնության Արցախի ծրագրերի ղեկավարի խոսքով քննարկմանն ընդգրկվել են «Ավրորայի» գործընկերները և տասնյակ կազմակերպություններ, որոնք պատերազմից առաջ, ընթացքում և մինչև այսօր ծրագրեր են  իրականացրել Արցախի համար և նախատեսված 4  աշխատարաններում կընթանան քննարկումները տարբեր ոլորտներում առկա խնդիրների առաջնահերթությունները հասկանալու նպատակով, որպեսզի Արցախին նախատեսվող օգնությունը լինի համակարգված և արդյունավետ.

«Այս քննարկումները նպատակ ունեն նաև Արցախ վերադարձող մարդկանց տալ ապագայի տեսլականը։ Մենք պետք է հստակ սահմանենք մեր գործողություններն ու նպատակները և հասկանանք պետության ու բարեգործական հիմնադրամների դերակատարությունները, որ միասնական քայլերով փորձենք հասնել այդ նպատակներին»։

 

Սաթենիկ ՀՈՎՍԵՓՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31