Լրահոս
Օրվա լրահոսը

«Ներքին Հանդը Սյունիքի ողնաշարն է․ ինչո՞ւ են Ծառուկյան Գագոն եւ մյուսները միայն Շուռնուխ գալիս»․ Ն․ Հանդի նախկին գյուղապետ

Մայիս 02,2021 13:45

«Մենք սահմանին մոտիկ ենք։ Խի՞ է Ծառուկյանը կամ մեկ ուրիշը գալիս Շուռնուխ, չի գալիս Ներքին Հանդ։ Էսօր եթե Շուռնուխում հայկական բանակն է կանգնած, ռուսական բանակն է կանգնած, թուրքական զորքն է կանգնած,  Ներքին Հանդում մենք ենք մեզ պաշտպանում։  Էսօր թուրքի հետ միասին մոտիկ կանգնած ենք, գալիս են՝  էնտեղից  ջուրը վերցնում  տանում»,–ասում է Սյունիքի մարզի սահմանամերձ Ներքին Հանդ գյուղի բնակիչ Նորայր Դանիելյանը։

Նախկինում Ներքին Հանդի  գյուղապետն է եղել։ Համոզված է՝ սահմանամերձ համայնքների բնակիչներին պետությունը, գործարարները չպիտի մենակ թողնեն ու հարցը «մեկ-երկու պարկ պարարտանյութը չէ»։

«Էսօր եթե Ծառուկյան Գագոն ամեն մեկին մի պարկ սիլիտրա է տալիս, էսօր դուք ամեն մեկին 30 մեշոկ սիլիտրի փող եք տվել»,–ասում է Նորայր Դանիելյանը ՀՀ վարչապետի խորհրդական Ռոբերտ Ղուկասյանին, որը միաժամանակ Սյունիքի սահմանամերձ համայնքների խնդիրներն ուսումնասիրող միջգերատեսչական հանձնաժողովի նախագահն է։

Հիշեցնենք, օրեր առաջ Ներքին Հանդի եւ Կաղնուտ  գյուղերի մշտական հաշվառում ունեցող եւ գյուղում բնակվողներին կառավարության կողմից հատկացվել են կցորդիչով մոտոբլոկներ։

Նախկին գյուղապետը վարչապետի խորհրդականին հորդորեց չբավարարվել միայն այս ծրագրով։ «Սահմանին ապրողին պետք է կապել գյուղին, հողին, տեսեք ինչքան մարդ կա, երեխաներ, ու ոչ մեկը չի լքել գյուղը»,–հավաստիացնում է Նորայր Դանիելյանը։ Վերջինս  միանշանակ այն կարծիքին է, որ եթե Սյունիքը Հայաստանի ողնաշարն է, ապա Ներքին Հանդը Սյունիքի ողնաշարն է։ Դանիելյանի խոսքով, ներքին հանդեցիներից ոմանք աշխատում են Շիկահողի արգելոցում ու ինչ էլ լինի, ոչ մի պարագայում չեն լքելու գյուղը։

Նշենք, որ Ներքին Հանդում է գտնվում Սոսիների պուրակն ու օրեր առաջ լուսանկար էր տարածվել, որում Ադրբեջանի նախագահը իր աղջիկների հետ այս պուրակում էր։

Արմեն ԴԱՎԹՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31