«Միանշանակ այո»,-այսպես է պատասխանել հարցվածների 48,3 տոկոսը՝ պատասխանելով հարցին՝ պատրաստվո՞ւմ եք մասնակցել 2021 թվականի հունիսին կայանալիք արտահերթ խորհրդարանական ընտրություններին:
Սոցհարցումն անցկացրել է Գելլափ Ինթերնեյշնլ Ասոցիացիան՝ ապրիլի 23-ից 27-ն ընկած ժամանակահատվածում: Հարցված քաղաքացիների 13,5 տոկոսը նույն հարցին պատասխանել է՝ միանշանակ ոչ: 20,2 տոկոսը հարցին՝ պատրաստվո՞ւմ եք մասնակցել արտահերթ ընտրություններին՝ ասել է՝ ավելի շուտ՝ ոչ:
Այս հարցին դժվարացել է պատասխանել քաղաքացիների 3,7 տոկոսը:
Ո՞ր քաղաքական ուժի օգտին կքվեարկեք, եթե առաջիկա կիրակի օրը անցկացվեն խորհրդարանական ընտրություններ: Հարցվածների 27, 2 տոկոսը իր ձայնը կտա «Իմ քայլը» դաշինքին, 8,1 տոկոսը կընտրի այն դաշինքին, որը կգլխավորի ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը: «Բարգավաճ Հայաստանին» ձայն կտա հարցվածների 3,7 տոկոսը, «Լուսավոր Հայաստան» կուսակցությանը՝ քաղաքացիների 1,8 տոկոսը: Նույնքան՝ 1,8 տոկոս ձայն էլ «Հայ Հեղափոխական Դաշնակցությանը» կտան:
Կարդացեք նաև
Նշենք, որ հարցմանը մասնակցել է 1003 քաղաքացի: ՀՀԿ-ին պատրաստվում է ձայն տալ հարցմանը մասնակցած քաղաքացիների 1,1 տոկոսը: «Քրիստոնեա-ժողովրդավարական վերածնունդ» քաղաքական ուժին կընտրի 0,6 տոկոսը: Սոցհարցմանը մասնակցած քաղաքացիների 0,6 տոկոսը նշել է, որ ընտրելու է «Սասնա ծռերին»:
Ըստ հարցման արդյունքների, «Ազգային դեմոկրատական բեւեռը» կստանա ձայների 0,5 տոկոսը: «5165» կուսակցությունն էլ՝ 0,3 տոկոս: «Հանրապետություն» կուսակցության օգտին կքվեարկի հարցվածների 0,3 տոկոսը: Նույնքան ձայն էլ, ըստ հարցումների, կստանա «Քաղաքացու որոշումը»: «Հայաստանի կումունիստական կուսակցությանն» իր ձայնը կտա հարցվածների 0,1 տոկոսը: Ոչ մեկի օգտին չի քվեարկելու հարցվածների 7,4 տոկոսը: «Չեմ մասնակցելու ընտրություններին»,-հայտնել է հարցմանը մասնակցած քաղաքացիների 11,8 տոկոսը, հարցին դժվարացել է պատասխանել քաղաքացիների 17,3 տոկոսը:
Սոցհարցման հեղինակները նաեւ հրապարակել են ձայների բաշխվածությունն ըստ մարզերի: Այսպես՝ «Իմ քայլն» իր 27,2 տոկոս ձայների 34,9 տոկոսը կստանա գյուղական համայնքներից, 22,5 տոկոսը՝ Երեւանից, 25,8 տոկոսը՝ մարզային քաղաքներից:
Ռոբերտ Քոչարյանի գլխավորած դաշինքը 8,1 տոկոս ձայների 4,7 տոկոսը կստանա գյուղական համայնքներից, 11,5 տոկոսը՝ Երեւանից, 7,1 տոկոսը՝ մարզային քաղաքներից: «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը գյուղական համայնքներից կստանա ընդհանուր ձայների՝ 3,7 տոկոսի 3,7 տոկոսը, 4,3 տոկոսը՝ մարզային քաղաքներից, 3,1 տոկոսը՝ Երեւանից:
«Լուսավոր Հայաստանն» իր 1,8 տոկոս ձայների 3,1 տոկոսը կստանա գյուղական բնակավայրերից, 0,9 տոկոսը՝ մարզային քաղաքներից, 1,6 տոկոսը՝ Երեւանից: ՀՅԴ-ն գյուղական բնակավայրերից կստանա 1,4 տոկոս ձայն, մարզային քաղաքներից՝ 2,2 տոկոս, 1,8 տոկոս էլ՝ Երեւանից: ՀՀԿ-ն իր 1,1 տոկոս ընդհանուր ձայների 1,4 տոկոսը կստանա գյուղական համայնքներից, 1,2 տոկոսը՝ մարզային քաղաքներից, Երեւանից՝ 0,8 տոկոսը:
Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ
Ակնհայտա որ սխալ թվերա: Օրինակ կոմունիստական կուսակցություն 0,1տոկոս այսինքն 1հոգի էտ 1000-ից: Ճիշտ տարիքային կազմ ընտրելու դեպքում 1000մասնակիցների մեջ գոնե 70պիտի հոգի պիտի 70-ն անց մարդիկ լինեին: Բացառվում, որ էտ 70հոգուց ընդամենը 1-ը կոմունիստներին ընտրեր:
Էլի հարցումը իմ քայլի գրասենյակում են արել:))