«Աջակցություն վիրավոր զինվորներին» ՀԿ-ի ֆեյսբուքյան գրառումը
Սեր, որ հաղթահարեց դժվարությունները:
Սոնան ու Երջանիկը ծանոթացել են Զինվորի տանը, երբ Սոնան՝ որպես բուժքույր, խնամում էր Երջանիկին:
Մեր Հայրենիքի պաշտպանին հաջողվեց հմայել ու գրավել Սոնայի անմնացորդ նվիրումով բարի սիրտը: Այսօր արդեն զույգն ընտանիք է կազմում:
Անհաշվելի երջանիկ օրեր մեր գեղեցկուհի Սոնային ու քաջ Երջանիկին: